Ինչ է խոստանում Չինական հորոսկոպը կենդանակերպի նշաններին դեկտեմբերի 15-19-ի համար          Դեկտեմբերի 15-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Մերցը երկար չի մնացել Զելենսկու, Ուիթքոֆի և Քուշների բանակցություններին, նա լքել է սենյակը կարճ ողջույնից հետո    

13 ապր 2019 11:21

Կալանավորված Արսեն Դավթյանն ազատվել է առողջապահության փոխնախարարի պաշտոնից

Կալանավորված Արսեն Դավթյանն ազատվել է առողջապահության փոխնախարարի պաշտոնիցՀՀ վարչապետի որոշմամբ, Արսեն Դավթյանն ազատվել է առողջապահության փոխնախարարի պաշտոնից:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝

Արսեն Դավթյանին ազատել առողջապահության նախարարի տեղակալի պաշտոնից»,-ասված է որոշման մեջ:
Ավելի վաղ  հայտնել էինք, որ ըստ ԱԱԾ-ի հաղորդագրության, այս տարվա մարտի 30-ին բուժհաստատություններից մեկի ղեկավարը Արսեն Դավթյանին վերջինիս աշխատասենյակում որպես կաշառք անձամբ տվել է առանձնապես խոշոր չափերով գումար: Նույն օրը բերման ենթարկված փոխնախարարը ձերբակալվել է, իսկ ապրիլի 2-ին՝ կալանավորվել:
Իսկ կաշառք տալու մեջ կասկածվող անձի նկատմամբ, հաշվի առնելով վերջինիս տարիքը և առողջական վիճակը, որպես խափանման միջոց կիրառվել է ստորագրություն՝ չհեռանալու մասին:
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն էլ աջակցություն էր հայտնել իրավապահ մարմիններին։
Մամուլի տեղեկություններում փոխնախարարին 3000 դոլար կաշառք է տվել ՀՀ գլխավոր մանկաբարձ, «Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ» ՓԲԸ-ի գինեկոլոգիական բաժանմունքի ղեկավար Ռազմիկ Աբրահամյանը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր