Բացվեց «Ջավախք» հայրենակցական միության նոր գրասենյակը          Աշխարհում առաջին անգամ․ ռոբոտը վիրահատել է խոզին առանց մարդու օգնության       Հակաբիոտիկների և աղիների քաղցկեղի միջև ուղղակի կապ կա. գիտնականներ    

13 ապր 2019 18:02

«Սպայկա» ընկերության մոտ հայտնաբերվել է 33-ամյա տղամարդու կախված դին

«Սպայկա» ընկերության մոտ հայտնաբերվել է 33-ամյա տղամարդու կախված դին Երեկ՝ ապրիլի 12-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։40-ի սահմաններում ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ «Սպայկա» ընկերության հարևանությամբ գտնվող տաչածքում՝ ճանապարհին, երկաթներից կախված տղամարդու դի կա։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են մեկնել ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը, ովքեր պարզել են, որ Արտաշատի խճուղում՝ «Սպայկա» ընկերութան հարևանությամբ, երկաթներից կախված վիճակում հայտնաբերվածը հանդիսանում էր Արմավիրի մարզի բնակիչ՝ 33-ամյա Մասիս Պողոսյանը։ Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Հրաչ Խոստեղյանի գլխավորությամբ։ Տեղում քննչական աշխատանքները ղեկավարել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնի քննիչ Ալեքյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Ըստ նախնական տեղեկությունների՝ Մ. Պողոսյանը ֆինանսական խնդիրներ ունենալու պատճառով ինքնասպան է եղել։ Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 
shamshyan.com 

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր