«Պատիվ ունեմ» խմբակցությունը վարչապետի թեկնածու է առաջադրում Դավիթ Համբարձումյանին          Փրկարարները ջրանցքից դուրս են բերել մոտ 75 տարեկան կնոջ մшրմին       Արհեստածին Ադրբեջանը ոչ միայն պատմականորեն չի կոչվել Ադրբեջան, այլ ազգի նախնիներն իրենց ինքնանվանման մի քանի ձև ունեին    

16 ապր 2019 14:45

Քաղցկեղով հիվանդները գաղտնի բուժվում են խոտաբույսերով. նախազգուշացնում են մասնագետները

Քաղցկեղով հիվանդները գաղտնի բուժվում ենխոտաբույսերով. նախազգուշացնում են մասնագետներըՕնկոլոգիական հիվանդություններով պացիենտներից շատերը փորձում են զբաղվել ինքնաբուժմամբ՝ ավանդական բուժումը համադրելով այլընտրաքայինի հետ: Խնդիրն այն է, որ այլընտրանքային բժշկության դեղամիջոցները կարող են բացասաբար ազդել ստանդարտ բժշկության արդյունքների վրա, նախազգուշացնում են մասնագետները:
Տեխասի համալսարանի աշխատակիցները պարզել են, որ քաղցկեղով հիվանդ յուրաքանչյուր երրորդ պացիենտը դիմում է այլընտրանքային բժշկությանը՝ այդ մասին չհայտնելով իր բուժող բժշկին: Նման պացինետների շրջանում ապրելիության ցուցանիշներն ավելի ցածր են, քան նրանց շրջանում, ովքեր անում են միայն բուժող բժշկի ասածները:
Այս եզրակացությունները կատարվել են ավելի քան 3000 քաղցկեղով հիվանդների հարցման արդյունքներով: Պարզվել է, որ 33 տոկոսն ինքնուրույն բուժման ծրագրի մեջ է ներառել խոտաբույսային հավելումներ, բժշկական մարիխուանա, պարբերական մեդիտացիա, հատուկ սննդակարգեր եւ այլն: Նրանց 29 տոկոսը այս փաստը բուժող բժշկից գաղտնի է պահել (առավել հաճախ դա արել են կանայք եւ երիտասարդները):

Մասնագետների խոսքով՝ ոչ ոք չգիտի, թե խոտաբույսերի հավաքածուի մեջ կոնկրետ ինչ է պարունակվում, եւ դրանք ինչպես են գործում: Որոշ հավելումներ ամենատարբեր բաղադրամասերի խառնուրդ են: Բայց եթե անգամ բաղադրությունը հայտնի է, մասնագետները խորհուրդ են տալիս ճառագայթային թերապիայի կուրսի ժամանակ խուսափել ցանկացած հավելման ընդունումից: Անհնար է կանխատեսել, թե հավելումներն ինչպես կանդրադառնան բուժման արդյունքների վրա: Օրինակ՝ հայտնի է, որ հակաօքսիդանտների բարձր մակարդակները նվազեցնում են ճառագայթային թերապիայի արդյունավետությունը:
Իսկ ահա յոգայով զբաղվելը եւ մեդիտացիան, հակառակը, քաղցկեղով հիվանդներին ցուցված են: Դրանք նվազեցնում են սթրեսի մակարդակը, ցավերը եւ տագնապայնությունը: Մնացյալ ամեն ինչը՝ հատուկ սննդակարգեր եւ խոտաբույսերի հավաքածուներ, կարող են մեծացնել սովորական դեղերի տոքսիկությունը կամ դրանք պակաս արդյունավետ դարձնել:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր