Վերջապես համաձայն եմ ինձ մշտապես հրապարակավ քննադատող հայտնի երգչուհի Շերի հետ
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն իր թվիթերյան միկրոբլոգում ուրախությամբ նշել է, որ վերջապես կարող է համաձայնել երկրի ղեկավարին մշտապես հրապարակավ քննադատող հայտնի երգչուհի Շերի հետ:
Ինչպես նշում է Daily Mail-ը, նախօրեին Շերը Twitter-ում դեմ էր արտահայտվել ապօրինի ներգաղթյալներին ամերիկյան «քաղաք-ապաստարաններ» ուղարկելու առաջարկին:
Երգչուհին առաջարկել էր, որ դրա փոխարեն իշխանությունները մտածեն Լոս Անջելեսում (Շերը բնակվում է այնտեղ) արդեն ապրող անօթևանների, աղքատների մասին:
«Ես հասկանում եմ, որ դժվարություն մեջ գտնվող ներգաղթյալներին հարկավոր է օգնել, սակայն իմ քաղաքը հոգ չի տանում սեփական բնակչության մասին: Իսկ ինչ կասեք 50 000-ից ավելի քաղաքացիների մասին, որոնք ապրում են փողոցներում, աղքատության շեմից ցածր պայմաններում ու քաղցած են: Եթե իմ նահանգը չի կարող հոգ տանել սեփական բնակչության մասին, ինչպե՞ս այն կարող է ավելի շատ թվով մարդկանց մասին հոգ տանել»,-գրել էր Շերը:
Նախագահ Թրամփն իր միկրոբլոգում կիսվել է երգչուհու գրառմամբ՝ կից գրելով. «Վերջապես համաձայն եմ Շերի հետ»:
Ավելի վաղ նախագահը սպառնացել էր ապօրինի ներգաղթյալներին ուղարկել «քաղաք-ապաստարաններ», քանի դեռ դեմոկրատները չեն համաձայնել իր առաջարկած միգրացիոն բարեփոխումները հաստատել: