Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է բանակցությունների սեղանի շուրջ նստել Պուտինի հետ, եթե այն խաղաղություն հաստատելու միակ տարբերակը լինի          Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա       Եթե այս մեկը զիջենք աստիճանաբար ուրիշ բաներ կանեն, ինչպես գույքահարկը, աղբի հարկը    

17 ապր 2019 10:21

Պաշտոնյաների մեծ մասը չշփվող է, պարփակված ու գոռոզամիտ,«թեմաներին» ընդհանրապես չեն տիրապետում․ «Փաստ»

Պաշտոնյաների մեծ մասը չշփվող է, պարփակված ու գոռոզամիտ,«թեմաներին» ընդհանրապես չեն տիրապետում․ «Փաստ» «Փաստ» օրաթերթը գրում է. «Փաստ» թերթը տարբեր մարզերից, համայնքներից, կազմակերպություններից պարբերաբար տեղեկություններ է ստանում, որ նախարարների մեծ մասի հետ շփումները դարձել են գրեթե անհնար: Խոսքը շարքային քաղաքացիների մասին չէ, այլ, ասենք, համայնքապետների՝ ՏԿԶ նախարարի մասով, դպրոցների տնօրենների՝ ԿԳ նախարարի մասով, եւ այլն: Եվ ընդհանրապես, դժգոհությունները զանգվածային են: Այս հանգամանքը մեզ հետ զրույցում հաստատում է նաեւ Հայաստանի գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը: «Պաշտոնյաների մեծ մասը պարփակված է, չշփվող, գոռոզամիտ ու մյուս կողմին հաշվի չառնող»,-ասաց նա՝ հավելելով, որ կառավարության ծրագրում բազմաթիվ մտքեր են ընդունվել, եղել են քննարկումներ, բայց համապատասխան պատասխանատու մարմիններն էլի խնդիրներն աչքաթող են անում: «Օրինակ, ԿԳՆ-ն եռամսյակը մեկ պետք է խորհրդակցություններ ունենար, եւ հատուկ դրա համար կա հանձնաժողով, որի նախագահը ԿԳ նախարարն է: 14 ամիս է՝ ոչ մի հանդիպում չի եղել: Սոցապում էլ նման հանդիպում ունեցել ենք հուլիսին, բայց արդեն 10 ամիս է՝ էլի ոչ մի հանդիպում չկա»,-նշեց նա՝ ընդգծելով, որ եթե տվյալ պարտականությունը նախարարների մանդատի մեջ է, ապա այն պարտադիր պետք է կատարել: «Բայց նոր նախարարների շրջանում դեռ այդ մոտեցումները բացակայում են»,-հավելել է նա:
Մեր տեղեկություններով, հատկապես մարզերում խնդիրն ավելի է բարդանում այն առումով, որ տեղերում հաճախ անհնար է որեւէ հարցի կամ ծրագրի վերաբերյալ պարզաբանում ստանալ, քանի որ մարզպետները, մեղմ ասած, «թեմաներին» ընդհանրապես չեն տիրապետում եւ հաճախ չեն կարողանում պատշաճ կերպով հարցերը կառավարության առաջ բարձրացնել»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում 

 


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր