Մարտի 4-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիին կհուղարկավորեն իր հայրենի Մաշհադ քաղաքում       Ինչու՞ Փաշինյանը չցավակցեց Իրանին իր հոգևոր առաջնորդի սպանությունից անմիջապես հետո, այլ արեց դա երեք օր ուշացումով    

24 մայիս 2017 13:04

ԿԳՆ-ն ՀՀԿ-ի օգտին ձայներ հավաքագրած տնօրենների մասով ուսումնասիրություններն ավարտել է. նախարար

 

Հայաստանի ԿԳՆ-ն խորհրդարանական ընտրությունների ժամանակ Հայաստանի հանրապետական կուսակցության օգտին ձայներ հավաքագրած տնօրենների մասով ուսումնասիրություններն արդեն ավարտել է: Այս մասին այսօր՝ մայիսի 24-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ Կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը: Նա նշեց, որ այժմ ամփոփվում են տվյալ խնդրի վերաբերյալ ներկայացված առաջարկները, որոնց արդյունքները 10-օրյա ժամկետում կներկայացվեն:

«Առաջարկների մի մասը կլինի կարգերի ձեւով, մի մասը՝ օրենքների փոփոխության ձեւով, որոշակի առաջարկներն էլ կվերաբերեն կազմակերպչական լուծումներին: Բնականաբար առաջարկները պետք է ավելի հիմնարար լինեն եւ ուղղված լինեն ամբողջ կրթական համակարգի զարգացմանը՝ դպրոցների ապաքաղաքականացում, ուսուցիչների, տնօրենների  պրոֆեսիոնալ անձնակազմի ձեւավորում, դպրոցների խորհուրդների իրական ազդեցության շատ լուրջ վերանայում»,-ասաց նախարարը:


Լեւոն Մկրտչյանը նշեց, որ դպրոցական խորհուրդները հաճախ ոչ թե իրենց աշխատանքով են զբաղվում, այլ՝ ծառայում կոնկրետ անձանց:

«Հաճախ տեսնում ենք, որ դպրոցական խորհուրդները կոնկրետ անձերի, կամ կոնկրետ շահերի կամակատարներ են դառնում, այլ ոչ թե պաշտպանում այն առաքելությունը, որի համար կոչված են եղել»,-ասաց նա:


Ավելի վաղ հայտնել էինք, որ «Իրազեկ քաղաքացիների միավորումը», որն ընտրություններին դիտորդական առաքելություն է իրականացնել, հօգուտ իշխանության վարչական ռեսուրսների օգտագործման դեպքեր է արձանագրել: Նա հրապարակել է 114 դպրոցների եւ մանկապարտեզների տնօրենների հետ հեռախոսազրույցներ, որտեղ նրանք նշում են, որ հատուկ ցուցակներ են կազմել հօգուտ ՀՀԿ-ի եւ դրանք ներկայացրել քաղաքապետարաններ ու մարզպետարաններ:


Հանրապետության 30 դպրոցի եւ մանկապարտեզի տնօրեն, որոնք ըստ «Իրազեկ քաղաքացիների միավորման» ՀԿ-ի՝ խորհրդարանական ընտրությունների համար ձայն են հավաքագրել Հանրապետական կուսակցության համար, հայց են ներկայացրել՝ ընդդեմ ՀԿ-ի եւ Դանիել Իոաննիսյանի:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր