Տեսանյութ.Սերժ Սարգսյանի համար կարված կոստյումից 2 կոճակ եք հանել, հենց գիտեք թե բան եք փոխել

Մարուքյանի խոսքերով, Սերժ Սարգսյանի համար կարված կոստյունը չի փոխվել, սուպերվարչապետական համակարգը մնում է. «Ինչու չի կատարվել վարչապետի խոստումը, որը նա տվել է ԱԺ ամբիոնից: Նա ասել էր, որ ԱԱԾ-ն ու Ոստիկանությունը դառնալու են նախարարություններ, մտնելու են կառավարության կառուցվածք»:
ԼՀԿ-ն առաջարկում է կատարել վարչապետի խոստումը, վերոնշյալ մարմինները դարձնել նախարարություն և բերել խորհրդարանական վերահսկողության դաշտ: ԼՀԿ-ն այլ առաջարկություններ ունի ևս՝ պնդելով, որ ամբողջ պետական համակարգն այդ դեպքում կլինի խորհրդարանի վերսհկողության տակ, իսկ իշխանությունների ներկայացրած համակարգը Սերժ Սարգսյանի համակարգն է. «Երկու կոճակ հանելով բան չի փոխվում: Վարչապետը շարունակում է մնալ ԱԱԾ պետ, ՊԵԿ պետ, Ոստիկանության պետ»:
ԼՀԿ-ի առաջարկով պետք է լիներ 14 նախարարություն, 3 փոխվարչապետ, որոնցից մեկը զբաղվելու է Սփյուռքի գործերով: