Չծխողների շրջանում թոքերի ուռուցքների թիվը զգալիորեն աճել է. որն է պատճառը

Փորձագետները շեշտում են, որ չծխողների մոտ թոքերի քաղցկեղը սովորաբար հայտնաբերվում է ավելի ուշ փուլերում, քանի որ ոչ ոք չի ենթադրում ծխողների հիվանդության առկայությունն այս կատեգորիայի մարդկանց շրջանում: Բացի դրանից, նրանց մոտ գրեթե չեն արտահայտվում ծխողների թոքերի քաղցկեղի դասական ախտանիշները, ինչպիսիք են կրծքավանդակի ցավը կամ արյունով հազը: Բայց ինչն է հանդիսանում նման չարորակ նորագոյացությունների առաջացման պատճառը մարդկանց մոտ, որոնք երբևէ չեն դիպել ծխախոտի:
Կա տեսություն, ըստ որի, չծխողների շրջանում թոքերի ուռուցքների առաջացման պատճառ են հանդիսանում, այսպես կոչված, անկայուն օրգանական բաղադրիչները, որոնք անջատվում են կոսմետիկ միջոցների օգտագործման և սնունդ պատրաստելու ժամանակ: Հենց այս պատճառով է, որ թոքերի քաղցկեղը ավելի հաճախ հանդիպում է չծխող կանանց, քան տղամարդկանց մոտ: Այս բաղադրիչները օդի հետ ներթափանցում են թոքերը և վնասում բջիջները: Դրանք պարունակվում են բազմաթիվ ապրանքների, ներառյալ ներկերի, օդը թարմացնող նյութերի և մաքրող միջոցներ մեջ:
Մեկ այլ տեսությամբ ենթադրվում է, որ, ընդհանուր առմամբ, վնասակար օդը թոքերի ուռուցքային հիվանդություններ է առաջացնում: