Կարևոր է նախանշել կարմիր գծերը, մենք չենք համագործակցելու ՔՊ-ի և Ռոբերտ Քոչարյանի գլխավորած ուժի հետ          Հայաստանի համար ինչ իմաստ ունի հետևել Իրանում ընթացող պատերազմին, եթե դրանից հետևություններ չեն արվելու       Վեհափառին չի թույլատրվել մասնակցել Վրաստանի կաթողիկոս-պատրիարքի հnւղարկավորությանը, քննիչը մերժել է խափանման միջոցը վերացնելու միջնորդությունը    

18 ապր 2019 11:05

Պատրաստ են գնալ մինչեւ վերջ, իսկ արդյունքում պետությունը կստանա ոչինչ, գործազուրկ կդառնա մի քանի հարյուր մարդ. «Ժամանակ»

Պատրաստ են գնալ մինչեւ վերջ, իսկ արդյունքում պետությունը կստանա ոչինչ, գործազուրկ կդառնա մի քանի հարյուր մարդ. «Ժամանակ»«Ժամանակ» թերթը գրում է. « Արդեն 10 օր է՝ կալանավորված է «Սպայկա» ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյանը, ով մեղադրվում է չարամտորեն հարկերից խուսափելու համար:
Ըստ ՊԵԿ-ի՝ Ղազարյանի ղեկավարած հիմնարկը պետությունից թաքցրել է 7 մլրդ դրամ հարկ, իսկ ըստ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ընկերության պարտավորությունները կարող են անցնել 40 մլրդ-ը:
Կալանավորելով Ղազարյանին՝ պետությունը դժվար թե ստանա իր հասանելիք գումարը, որովհետեւ եթե «Սպայկա» ընկերությունը դադարեցնի իր գործունեությունը, իսկ ամեն ինչ գնում է դրան, եւ հայտարարի իր սնանկության մասին, ապա նրա ունեցած ամբողջ գույքը, որը գրավադրված է բանկերում, կհանվի աճուրդի, եւ դրանով հազիվ մարվեն նրա վարկային պարտավորությունները:
Արդյունքում պետությունը կստանա ոչինչ, կփակվի մի խոշոր արտահանող ընկերություն, եւ գործազուրկ կդառնա մի քանի հարյուր մարդ: Իշխանությունում սա կարծես հասկանում են, բայց հանուն արդարության վերականգնման պատրաստ են գնալ մինչեւ վերջ»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր