Ապրիլի 29-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի          Տեսանյութ.Տավուշում պայմանագրային զինծառայողներ են միացել պայքարին       Կիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք    

18 ապր 2019 15:57

Որոշ շրջանակներ կան, որոնց ոտքերի կոշտուկները տրորվում են.Փորձ են անում, որպեսզի ես դուրս գամ վարչապետի դեմ

Որոշ շրջանակներ կան, որոնց ոտքերի կոշտուկները տրորվում են.Փորձ են անում, որպեսզի ես դուրս գամ վարչապետի դեմՈրևիցե կառույց չի կարող ինձ որևիցե կոռուպցիոն երևույթի հետ կապել, որովհետև ես ինքս սկզբունքորեն մերժում եմ ցանկացած կոռուպցիոն երևույթ և հատկապես հեգնողներին ասեմ, որ գերեզմանում էլ լինեմ՝ իմ անունը պայքարելու է կոռուպցիայի դեմ։  Այսօր լրագրողների հետ զրույցում ասաց պետական վերահսկողության ծառայության պետ Դավիթ Սանասարյանը:
Նրա խոսքերով՝ տարբեր շրջանակներ փորձ են անում ստեղծել էմոցիոնալ իրավիճակ, որպեսզի ինքը դուրս գա վարչապետի դեմ, սակայն նրանց ցանկությունը չի իրականանա, քանի որ ինքը վստահում է վարչապետին և բացառում է, որ վարչապետը կարող է քաղաքական հետապնդման պատվեր տված լինել:
«Շատերի ոտքերը կարող է օրենքի շրջանակներում տրորվել և այս պարագայում շատերը չեն ցանկանա, որ սկզբունքային, մաքուր, գործարքների մեջ չմտած մարդ լինի: Ես չեմ ուզում իմ կասկածները հնչեցնել, երբ կտեսնեմ, որ սա համակարգային բնույթ ունի՝ կասեմ››,-ասաց Սանասարյանը:
Խոսելով իր պաշտոնից ազատման մասին, ՊՎԾ պետն ասաց. «Եթե վարչապետը որևիցե վայրկյան չվստահի ինձ, ես անձեռնմխելի չեմ, այդ պահից վարչապետը ինձ կազատի իմ զբաղեցրած պաշտոնից: Եթե ես չվստահեմ երկրի վարչապետին՝ ինքս դիմում կգրեմ ու դուրս կգամ: Բայց նման խնդիր չկա, կա իրավական պրոցես, որին հետևում ենք››:
Սանասարյանն ասաց նաև, որ ամփոփ տեղեկանքը ներկայացվել է դատախազություն և այս պահին նյութեր են հավաքում հետագա իրավական գնահատականի հետ կապված:
Նրա խոսքով, ակնհայտ է, որ «Գնումների մասին» օրենքը ամենահնարավոր ձևեպով խախտվել է և գնումներ արվել կոնկրետ կազմակերպությունների համար:
«Էստեղ որոշ շրջանակներ կան, որոնց ոտքերի կոշտուկները տրորվում են, նրանք էլ իրենց գործընթացն են իրականացնում»,-ասաց Սանասարյանը առանց նշելու, թե ինչ շրջանակների մասին է խոսքը:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր