Կամ վարչապետն է անլուրջ վերաբերվում պետության անվտանգությանը, կամ էլ այսօրվա իշխանությունը քաղաքական իմպոտենցիայով է տառապում

«Ես պահանջել եմ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձից հրապարակել օտարերկրյա գործակալների անունները: Փաշինյանը լռում է: Ինքը պարտավոր էր անուններ հրապարակել: Եթե պետության ղեկավարը հայտարարում է, որ Հայաստանում կան օտարերկրյա գործակալներ, որոնք զբաղվում են քաղաքական գործունեությամբ, ու երբ ՀՔԾ-ն ում ասես հրավիրում է հարցաքննության և չի կանչում վարչապետին հարցնի, թե ովքեր են այդ օտարերկրյա գործակալները նշանակում է, որ կամ վարչապետն է անլուրջ վերաբերվում պետության անվտանգությանը և իր պաշտոնին, կամ էլ այսօրվա մեր քաղաքական իշխանությունը քաղաքական իմպոտենցիայով է տառապում: Անհնար է՝ մի երկրում պետության ղեկավարը խոսի օտարերկրյա քաղաքական գործակալների մասին և դրան զրո արձագանք լինի»:
Շարմազանովը նաև ավելացրեց, որ Փաշինյանի թիմի շատ հայտնի գործիչներից մեկը նշել է, թե առաջնագծում առկա է մեծ խնդիր. «Սա ես չեմ ասում, սա իրենք են ասել: Սա խայտառակ իրավիճակ է: Ու այսքանից հետո, այս իշխանությունն իրավունք ունի՞ խոսել անվտանգությունից, անվտանգության ամրապնդումից»։