Մենք շուտով կիմանանք, թե ովքեր են եղել Crocus City Hall-ի ահաբեկչության պատվիրատուները. փորձագետ          Տեսանյութ.Արա, դուք վախեցած եք,Ճիշտ եք անում, որ վախենում եք.պահը մոտենում է.ինչ պլանավորել ենք, անելու ենք       Պուտինը հաջորդ հանդիպման ժամանակ Փաշինյանին ասել է. «Մենք զարմացած էինք, որ դուք այդպես որոշեցիք՝ ԼՂ-ն ճանաչել է Ադրբեջանի մաս    

24 ապր 2019 14:28

Հե՜յ Հայաստան, բացի՛ր արխիվներդ...Հայկական հարցը շոշափող ոչ մի խումբ իր պնդումները արխիվներով չի կարողացել հաստատել

Հե՜յ Հայաստան, բացի՛ր արխիվներդ...Հայկական հարցը շոշափող ոչ մի խումբ իր պնդումները արխիվներով չի կարողացել հաստատեԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այսօր ելույթ է ունեցել «Թուրքիայի արխիվների զարգացման, տեսլականի և պատմագիտական ուսումնասիրությունների վրա ազդեցության վերաբերյալ գիտաժողովում», որտեղ անդրադարձել է Հայոց ցեղասպանության հարցին:

Էրդողանը նշել է, որ նրանք, «ովքեր Հայկական հարցի և ահաբեկչության դեմ պայքարի հարցերով Թուրքիային մարդու իրավունքների պաշտպանության և ժողովրդավարության դասեր են տալիս, արյունոտ անցյալ ունեն»: Նրա պնդմամբ՝ վերջին դարերում մարդկության դեմ իրականացված մեծ ջարդերի պատասխանատուները նրանք են, ովքեր այսօր մարդու իրավունքների և ազատությունների առաքյալի դիմակ են հագել:
Այս համատեքստում նա, մասնավորապես, ասել է.
«Խաչակրաց արշավանքների ժամանակ 4 միլիոն մարդու սպանության պատասխանատուն ո՛չ թուրքերն են, ո՛չ էլ մուսուլմանները: Նրանք, ովքեր խոսում են ցեղասպանությունից, մոռանում են Եվրոպայում հրեաների որսի մասին: Մենք չենք մոռացել և չենք մոռանալու, թե ինչպես էին թյուրք մեսխեթցիներին գնացքներով մահվան ուղարկում: Մենք այժմ էլ լսում ենք Լիբիայի և Ալժիրի անապատներում մահմեդականների ճիչերը: Ֆրանսիայի նախագահին ասել եմ. «Այս հարցերում դեռ նորեկ ես, գիտեմ Ալժիրում, Ռուանդայում ձեր իրականացրած կոտորածների մասին»: Հայտնի է, թե 25 տարի առաջ Ռուանդայում 800 հազ մարդու ովքեր են սպանել, և դրա մեղավորները ֆրանսիացիներն են: Եկել, մեզ են դասեր տալիս»:

Նախագահ Էրդողանը կրկին անդրադառնալով արխիվների բացման թեմային, ասել է։
«Մենք բացել ենք մեր արխիվները: Հե՜յ Հայսատան, դու էլ ունես, դուք էլ բացեք, եթե երրորդ երկրներում կա, նրանք էլ թող բացեն: Թող պատմաբանները գան, աշխատեն: Դրանից հետո մենք որպես քաղաքական գործիչներ կխոսենք: Իրականությունը գտնել ցանկացող բոլորի համար մեր արխիվների դռները մինչև վերջ բաց են: Հայկական հարցը շոշափող ոչ մի խումբ կամ պետություն իր պնդումները արխիվներով չի կարողացել հաստատել»:


Աղբյուրը` «Ermenihaber.am

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր