Մենք շուտով կիմանանք, թե ովքեր են եղել Crocus City Hall-ի ահաբեկչության պատվիրատուները. փորձագետ          Տեսանյութ.Արա, դուք վախեցած եք,Ճիշտ եք անում, որ վախենում եք.պահը մոտենում է.ինչ պլանավորել ենք, անելու ենք       Պուտինը հաջորդ հանդիպման ժամանակ Փաշինյանին ասել է. «Մենք զարմացած էինք, որ դուք այդպես որոշեցիք՝ ԼՂ-ն ճանաչել է Ադրբեջանի մաս    

24 ապր 2019 17:43

Ոչ ոքի մոտ թող կասկած չլինի, որ լրիվ, օբյեկտիվ, բազմակողմանի քննությամբ դրանք ստուգվելու են

Ոչ ոքի մոտ թող կասկած չլինի, որ լրիվ, օբյեկտիվ, բազմակողմանի քննությամբ դրանք ստուգվելու են«Միհրան Պողոսյանի գործով վերջին տեղեկությունն այն է, որ մեր համագործակցության արդյունքում ՌԴ դատախազության միջնորդությունը բավարարվել է և 40 օրով կալանավորվել է՝ նրա էքստրադիցայի հարցը քննարկելու նպատակով»։ Այսօր Ծիծեռնակաբերդում լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը։
Նա անդրադարձավ նաև Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանի վերաբերյալ քրեական գործին։
«Մի վայրկյան չկասկածեք՝ ընթանալու է լրիվ, օբյեկտիվ, բազմակողմանի նախաքննություն։ Գործով հավաքված փաստական տվյալները, քրեադատավարական օրենքի պահանջին համապատասխան, բավարար էին Դավիթ Սանասարյանին մեղադրանք առաջադրելու համար»,- նշեց նա։
Արթուր Դավթյանը գտնում է, որ Դավիթ Սանասարյանին դատավարական կարգավիճակ տալով՝ մեղադրանք առաջադրելով, նրան մի շարք հնարավորություններ տրվեց։ Որպես կարևոր հնարավորություն Դավթյանն առանձնացրեց պաշտպանվելու իրավունք ստանալը։
«Բնականաբար, նա անկաշկանդ ներկայացնելու է իր իրավունքները, կհայտնի իրեն հայտնի տեղեկությունները։ Ոչ ոքի մոտ թող կասկած չլինի, որ լրիվ, օբյեկտիվ, բազմակողմանի քննությամբ դրանք ստուգվելու են»,- ասաց գլխավոր դատախազը։
Ինչ վերաբերում է ՊՎԾ պետի պաշտպանների միջնորդությանը՝ կապված Սանասարյանի  քրեական գործը ԱԱԾ վարույթից ՀՔԾ վարույթ տեղափոխելու հետ, Արթուր Դավթյանն ասաց, թե միջնորդությունը նոր են ստացել. «Այդ միջնորդության մեջ կան տեղեկություններ, որոնք քննությամբ պետք է ստուգվեն: Անպայման կստուգվեն»,- շարունակեց Արթուր Դավթյանը։
Դիտարկմանը, որ կարծիքներ են հնչում, թե այդ գործը «սարքում են», «կարում են»՝ ինչպես հայտարարում են Դավիթ Սանասարյանի պաշտպանները, Արթուր Դավթյանը պատասխանեց․ «Որ պահին, որ նման ռիսկ տեսնի գործը հսկող դատախազը, նախաքննության այդ մարմինը ոչ մի պարագայում չի շարունակի այդ վարույթը»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր