Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանությունը չճանաչելը խայտառակություն է և ոչ բարոյական. Իսրայելցի հայտնի գրող
Ամերիկյան հեղինակավոր «Foreign Policy» պարբերականն անդրադարձել է Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանությունը չճանաչելուն՝ հոդված հրապարակելով «Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանությունը չճանաչելը խայտառակություն է և ոչ բարոյական» վերնագրով:
Հոդվածում մասնավորապես նշվում է, որ երկու ազգերն էլ 20-րդ դարում դարձել են ցեղասպանության զոհ:
«Ծիծեռնակաբերդում քայլելիս ու Երևանին նայելիս կարող ես զարմանալի նմանություն տեսնել Երուսաղեմի հետ: Այնտեղից բացվող տեսարանը հիշեցնում է Յադ վա-Շեմի (Հոլոքոստի 6 միլիոն զոհերի հիշատակի գլխավոր հուշահամալիր) տեսարանը»,-գրում է հոդվածի հեղինակ, իսրայելցի հայտնի գրող և լրագրող Յոսսի Մելմանը:
Իսրայելցու խոսքերով, չնայած ընդհանուր ցավին և ողբերգությանը, Իսրայելը երկար տարիներ, վախեցել է Թուրքիայի զայրույթից՝ կապված Հայոց ցեղասպանության հետ:
«1950-ականների վերջից Թուրքիան եվրոպական երկրների ուժեղ դաշնակիցն էր, մահմեդական աշխարհում դաշնակիցներից մեկը, Թուրքիան իսրայելական զենքի կարևորագույն շուկաներից մեկն էր»,-շարունակում է հեղինակլը:
Մելմանը գրում է, որ այսօր իսրայելա-թուրքական հարաբերությունների վատթարացման ֆռնի վրա երկրի պաշտոնական իշխանություններն այլ պատճառ ունեն Հայոց ցեղասպանությունը չճանաչելու համար՝ ռազմատեխնիկական համագործակցությունն Ադրբեջանի հետ: Հոդվածի հեղինակը պնդում է, որ Իսրայելը պետք է կատարի իր բարոյական պարտքը, աչք փակի իր տնտեսական ու քաղաքական շահերի վրա, ճանաչի Հայոց ցեղասպանությունը՝ հարգելով հենց Հոլոքոստի զոհերի հիշատակը։