Մենք շուտով կիմանանք, թե ովքեր են եղել Crocus City Hall-ի ահաբեկչության պատվիրատուները. փորձագետ          Տեսանյութ.Արա, դուք վախեցած եք,Ճիշտ եք անում, որ վախենում եք.պահը մոտենում է.ինչ պլանավորել ենք, անելու ենք       Պուտինը հաջորդ հանդիպման ժամանակ Փաշինյանին ասել է. «Մենք զարմացած էինք, որ դուք այդպես որոշեցիք՝ ԼՂ-ն ճանաչել է Ադրբեջանի մաս    

25 ապր 2019 11:25

ԱՆկարան դժգոհ է.Մենք մերժում ենք Թրամփի միակողմանի հայտարարությունը1915-ի դեպքերի մասին

ԱՆկարան դժգոհ է.Մենք մերժում ենք Թրամփի միակողմանի հայտարարությունը1915-ի դեպքերի մասինԱնկարան մերժում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունը Հայոց ցեղասպանության ոգեկոչման օրվա կապակցությամբ: Այս մասին հայտնում է РИА Новости-ին՝ մեջբերելով Թուրքիայի ԱԳՆ հաղորդագրությունը:
«Մենք մերժում ենք ԱՄՆ նախագահ Թրամփի հայտարարությունը 1915-ի դեպքերի մասին: Դրանց մեկնաբանումը, որը պայմանավորված է հայերի կողմից ստեղծված սուբյեկտիվ մոտեցմամբ, նշանակություն չունի: Պատմության խեղաթյուրումը ներքին քաղաքական պատճառներով անընդունելի է»,-ասվում է ԱԳՆ հաղորդագրության մեջ, որում նշվում է, որ Թուրքիան պնդում է ընդհանուր պատմական հանձնաժողով ստեղծելու իր առաջարկը:
ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպան Սերդար Քըլըչը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցին նվիրված հայտարարությունը միակողմանի է, և որ դրանում հաշվի չեն առնվել «թյուրք և այլ մուսուլմանական ժողովուրդների ցավն ու վիշտը»: Այս մասին գրում են թուրքական լրատվամիջոցները: 

Քըլըչի խոսքով՝ «շատ փաստեր կան այն մասին, որ հայկական հրոսակախմբերը 1915թ.-ին Օսմանյան կայսրությունում սպանել են խաղաղ մուսուլման բնակչությանը»:

Նա նշել է, որ, չնայած Անկարան կոչ է արել Երևանին «1915թ.-ի դեպքերի» վերաբերյալ համատեղ հանձնաժողով ստեղծել, Հայաստանի իշխանությունները դեռ չեն արձագանքել դրան:

Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահն երեկ հանդես էր եկել հայտարարությամբ՝ ասելով Միացյալ Նահանգները կանգնած է հայ ժողովրդի կողքին:
«Մեծ Եղեռն ու հարգանքի տուրքի մատուցում բոլոր նրանց հիշատակին, ովքեր տառապել են 20-րդ դարի ամենասարսափելի զանգվածային կոտորածների պատճառով: 1915 թվականից սկսած՝ Օսմանյան կայսրության վերջին տարիներին, մեկուկես միլիոն հայեր տեղահանվել են, սպանվել կամ մահվան երթի ուղարկվել: Հիշատակի այս օրը մենք կրկին միանում ենք Ամերիկայի ու ամբողջ աշխարհի հայ համայնքին՝ սգալով բազմաթիվ կյանքերի կորուստը»,-իր հայտարարության մեջ շեշտել էր Թրամփը:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր