Տեսանյութ.Թուրքերը Փաշինյանին աջակցող հանրահավաք են անցկացրել ԱՄՆ-ում          Ես ման եմ գալիս այն մարդուն, որ իմ դեմ կկանգնի ու Երկրապահին մի բան կասի... նրանք էլ չգիտեն, թե ինչ են ուզում       Տեսանյութ. Թե ինչ հսկայական վնասներ ենք կրելու Տավուշի հատվածում սահմանային փոփոխությունների պատճառով    

25 ապր 2019 14:13

Զոն նայողների արտոնությունները, որոնք եղել են, չկա հիմա.պետք է վերացնել օբշյագը

Զոն նայողների արտոնությունները, որոնք եղել են, չկա հիմա.պետք է վերացնել օբշյագըԱյսօր՝ ապրիլի 25-ին, կառավարության նիստից հետո Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը, խոսելով Արմավիր ՔԿՀ-ում ԱԱԾ-ի կողմից տարբեր իրեր հայտնաբերելուն, ասաց, որ աշխարհի բոլոր բանտերում բջջայիններ ու սարքեր հայտնաբերվում են. «Մենք գնում ենք այն ուղղությամբ, որ բանտերում բջջայիններ չաշխատեն ընդհանրապես: Այս համակարգում կոռուպցիոն ռիսկը մեծ է, որովհետև աշխատակիցների աշխատավարձը ցածր է, և նրանք կարող են, 3-4 բջջային ներս տանելով, մեկ ամսվա աշխատավարձի չափ գումար ստանալ: Մենք ամեն օր հայտնաբերում ենք ավելի շատ բջջային և սարքեր, քան ցույց է տրվել այդ օրը: Իսկ հայտնաբերված սարքերը հայտնաբերվել են հատուկ սարքավորումների ներգրավմամբ»:

Նախարարն ասաց, որ ԱԱԾ-ի գործողությունների մասով իրավական գնահատական չի կարող տալ, գործը դառնալու է դատական վերահսկողության առարկա, սակայն ինքը որևէ միտում չի տեսնում. «Ամեն ինչ կարգին լինելու վերաբերյալ հայտարարություն հնարավոր չի անել: Այն քրեական մշակույթը, որը կա բանտերում, միայն այդտեղ չի ծնվել ու սնուցվում: Մենք աշխատանքներ ենք կատարում, որպեսզի քրեական մշակույթը՝ բանտից դուրս, որը նաև ուղղորդում է և սնուցում բանտում տեղի ունեցող դեպքերը, դադարի լինել դրսում»:

«Զոն նայողների արտոնությունները, որոնք եղել են, չկա հիմա, չկա խուց, որը չի խուզարկվում, չկա դատապարտյալ ում մոտից արգելված իր չի վերցվում, արտոնություններ չկան, գումարի շարժ չկա, վերացրել ենք: Իսկ խաղալու մասով ասեմ, որ կարող են խաղալ օրինական խաղերի միջոցով, օրինակ՝ շաշկիի: Սեղանի խաղերով կարող են ղումար խաղալ, որտեղ ոչ թե առձեռն գումար է պտտվում, այլ կարող են գրանցվել, իսկ դա վերացնելու համար պետք է վերացնել օբշյագը»,-հավելեց նախարարը:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր