Դեկտեմբերի 22-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Գերագույն հոգևոր խորհուրդը դատապարտելի նկատեց իշխանությունների, անձամբ վարչապետի միջամտությունները Հայոց Եկեղեցու ներքին կյանքին       Ես չեմ բացառում Վենեսուելայի հետ պատերազմը, եթե նրանք այդքան հիմար են, որպեսզի շարունակեն լցանավեր ուղարկել    

25 ապր 2019 16:10

ԱԺ աշխատակիցներին պարգևավճար կտրվի նոր կարգով

ԱԺ աշխատակիցներին պարգևավճար կտրվի նոր կարգով Մասնագիտական դիտարկում։ Աշխատակիցներին մոտիվացնելու բազմաթիվ մեթոդներից մեկը հանդիսանում է նյութական խրախուսումը պարգևատրումների միջոցով։ Սակայն, այն չի կարող իրականացնել իր մոտիվացիոն դերը, եթե չհամապատասխանի հետևյալ պահանջներին`
Պարգևատրումների հաշվառման և տրամադրման կանոնները պետք է ձևակերպված լինեն հստակ, այնպես որ պարգևատրվող աշխատակիցը հանգիստ կարողանա հասկանա և հաշվառի, թե որ գործողությունները ինչ որակով կատարելու դեպքում է պարգևատրվում։
2. Պարգևատրման համակարգը և սխեմաները պետք է լինեն առավելագույնս թափանցիկ։
3. Պարգևատրման հիմք պետք է հանդիսանա միայն աշխատակիցների օբյեկտիվ գնահատումը։
4. Պարգևատրումը չպետք է կրի անսպասելի բնույթ, որի դեպքում աշխատակիցը չի կարողանում հասկանալ և գնահատել, թե որ արդյունքների համար է պարգևատրվել։
5. Պարգևատրման ստացման համար դրված նպատակները պետք է հասանելի լինեն աշխատակիցների համար, այլապես նրանք, չտեսնելով հնարավորություն, չեն ձգտի։
6. Պարգևատրումը չի կարող լինել համահավասար և կրի մշտական բնույթ, հակառակ դեպքում աշխատակիցը այն գնահատում է որպես իր աշխատավարձի հավելավճար և այն կորցնում է իր մոտիվացիոն շահադրդման նշանակությունը։
Հիմք ընդունելով այս սկզբունքները` մեր թիմով մշակել ենք և սույն թվականի ապրիլի 1-ին հաստատել եմ ՀՀ Ազգային Ժողովի աշխատակազմի աշխատակիցների պարգևատրման համակարգը սահմանող կարգը։
Այսուհետ աշխատակազմի յուրաքանչյուր աշխատակից յուրաքանչյուր ամիս ունի առավելագույնն իր աշխատավարձի 30% չափով պարգևատրման ֆոնդ։ Սակայն այս ֆոնդից պարգևատրվում է իր ամսվա ընթացքում ձևավորած կատարողական ցուցանիշի չափով։ Կատարողականի ցուցանիշը հաշվարկվում է էլեկտրոնային համակարգով և ամբողջապես օբյեկտիվ ու թափանցիկ է։ Կատարողականի ցուցանիշը հասանելի է յուրաքանչյուր աշխատակցի համար յուրաքանչյուր պահի։


Նշեմ, որ այս համակարգով պարգևատրվելու են աշխատակազմի բոլոր մասնագիտական աշխատանք իրկանացնող աշխատակիցները։ Այս համարագով չեն պարգևատրվում սպասարկման աշխատանք իրականացնող աշխատակիցների մի մասը(օրինակ վարորդները) և ՀՀ ԱԺ պատգամավորական կորպուսը սպասարկող օգնականները և փորձագետները։ Սակայն վերջիններիս պարգևատրումը նույնպես չի կարող գերազանցել իրենց աշխատավարձի 30%:
Հ.Գ. Մեր թիմում խրախուսվում է միայն պրոֆեսիոնալիզմը և աշխատանքային ձեռքբերումները։

ԱԺ աշխատակազմի ղեկավար Տիգրան Գալստյան

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր