Սիրիայում դաժան մարտեր են եղել հայերի և թուրք վարձկանների միջև. թուրքերը դիմել են փախուստի

Թուրքական բանակի և վարձկանների կողմից շրջափակված Էլ Բաբի քաջատեղյակ աղբյուրները լրագրողներին հայտնել են, որ ուժեղ բախումները սկսվել են ապրիլի 23-ի երեկոյան ժամը յոթին և մի քանի ժամ տևել:
Ամեն ինչ սկսվել է նրանից, որ թուրք վարձկանները հարձակվել են քաղաքում բնակվող հայկական արմատներով ընտանիքների վրա:
Դաժան մարտերի արդյունքում թուրք վարձկանները հրազենային վնասվածքներ են ստացել և տեղափոխվել հիվանդանոց:
Բախումից հետո որոշ վարձկաններ դիմել են փախուստի:Տուժած հայերի մասին տեղեկություն չի հաղորդվում: