Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով. առաջիկա օրերի եղանակի կանխատեսում          Ապրիլի 26-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը       Ապրիլի 26-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

26 ապր 2019 14:36

Հնարավո՞ր է՝ նոր Հայաստանում գործ կարվի,Արամ Հարությունյանն ու Միհրան Պողոսյանն էլ ո՞ւր պետք է փախչեն, երկրագունդը փոքր է

Հնարավո՞ր է՝ նոր Հայաստանում գործ կարվի,Արամ Հարությունյանն ու Միհրան Պողոսյանն էլ ո՞ւր պետք է փախչեն, երկրագունդը փոքր էԱխպերական մտածելակերպով առաջնորդվել ասելով նկատի եմ ունեցել, որ իրավիճակներին մեր վերաբերմունքը չպետք է լինի ըստ այն, թե մենք ում հետ ինչ հարաբերություններ ունենք, իրավիճակներին մեր վերաբերմունքը պետք է լինի ըստ նրա, թե ինչ հարաբերություն ունի դա օրինականության հետ: Այս մասին այսօր Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի վարչությունում լրագրողների հետ զրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Ինչ վերաբերում է ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանի և նրա պաշտպանի հայտարարություններին, որ գործը շինծու է, նրա վրա գործ է կարվում, վարչապետն ասաց. «Ի՞նչ եք կարծում, հնարավո՞ր է, որ նոր Հայաստանում գործ կարվի, դուք եք ՀՀ կյանքը լուսաբանում, դուք պատասխանեք այդ հարցին՝ հնարավո՞ր է, թե՞ ոչ: Որևէ մեկի անմեղության կանխավարկածը պետք չէ խախտել: Երկրորդ՝ կապ չունի, ես ասել եմ՝ նույնիսկ իմ ընտանիքի անդամները և բոլորը հավասար են օրենքի առաջ, պետք է ամեն ինչ պարզ լինի»:
Հարցին, որ միայն ՊՎԾ-ն կարող էր ԱԱԾ-ում ստուգում իրականացնել, ինչո՞ւ մեկ տարվա ընթացքում որևէ ստուգում չի արել, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց. «ԱԱԾ-ն էլ է իմ ենթակայության տակ գործում, և երբ ստուգումների անհրաժեշտություն տեսնեմ, այնտեղ կլինեն ստուգումներ: Այս տարվա ընթացքում բազմաթիվ այլ անհրաժեշտություններ եմ տեսել, բայց այնպես չէ, որ իմ տեսած բոլոր անհրաժեշտությունները միանգամից կարողանում եմ ապահովել: Պետք չէ մոռանալ, որ ՊՎԾ-ն զրոյից ձևավորվող մարմին է՝ սրանից բխող հետևանքներով»:
Նրա խոսքով՝ ՊՎԾ-ն պետք է վարչապետի թույլտվությամբ և հանձնարարությամբ ստուգումներ անի: Վարչապետը նաև հայտնեց, որ խնդիրներ է տեսնում ԱԱԾ-ում, ոստիկանությունում, կառավարությունում, բոլոր նախարարություններում, մարզպետարաններում և քաղաքապետարաններում:
Ընդդիմադիրների քննադատություններին ի պատասխան, որ նախկինում պաշտոններ զբաղեցրած անձինք մինչև մեղադրանքն առաջադրելը հեռանում են երկրից, վարչապետն ասաց. «Օրինակ՝ Արամ Հարությունյանը պատգամավորի կարգավիճակը օգտագործեց և տեսադաշտից կորավ: Քանի դեռ անձեռնմխելիությունից նա զրկված չէր, որևէ մեկը նրա նկատմամբ որևէ լծակ չուներ: Միհրան Պողոսյանը, նույնպես պատգամավորական անձեռնմխելիությունից օգտվելով, դուրս է եկել ՀՀ-ից, ի՞նչ կա այդտեղ զարմանալի: Եթե նրանց պատգամավորական անձեռնմխելիության պայմաններում հիմա դուք բոլորդ պետք է ասեիք՝ բա ո՞ւր մնաց օրենքը, օրինականությունը: Բայց ո՞ւր պետք է փախչեն, երկրագունդը փոքր է»:
Խոսելով նախկինում իր խոստումների, հայտարարությունների մասին, մասնավորապես, «կարմիր գծերի», արագաչափերի մասին՝ վարչապետն ասաց. «ԱԺ ամբիոնից ես տարբեր բաների մասին եմ խոսել, մենք ամեն ինչին հերթով կանդրադառնանք: Օրինակ՝ խոսել եմ նաև վարկերի մասին և ասել եմ, որ քանի դեռ ՀՀ-ում չկա կառավարություն, որը վստահություն է վայելում, ես բոլոր վարկային ծրագրերին դեմ եմ քվեարկել: Ես հիմա համարում եմ, որ կառավարությունն ունի ժողովրդի վստահության քվեն և ըստ անհրաժեշտության կարող է նաև վարկեր վերցնել, նույնը վերաբերում է կարմիր գծերին և տեսախցիկներին»:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր