Եվրոպան վերջնարդյունքում հայերին «մի ծխելու սիգարետ տվեց» ու մի փոքրիկ դրամաշնորհ, իսկ Ալիևը հասնում է այն ամենին, ինչ ցանկանում է ներկան հաղթել է և արդեն 2030 թ-ի մասին է մտածում.          Հայտնի թուրք սեյսմոլոգը նախազգուշացրել է՝ Թուրքիայում ուժգին երկրաշարժ, ցունամի կլինի       «Օրենքով գողին» մեղադրանք է ներկայացվել, խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը. ՔԿ    

27 ապր 2019 10:44

Քոչարյանը՝ թիկունքից. ՀՅԴ-ն չի մոռացել, Փաշինյանի համար առաջիկայում լուրջ խնդիրներ կստեղծի. «Ժողովուրդ»

 Քոչարյանը՝ թիկունքից. ՀՅԴ-ն չի մոռացել, Փաշինյանի համար առաջիկայում լուրջ խնդիրներ կստեղծի. «Ժողովուրդ»«Ժողովուրդ» թերթը գրում է. «ԱԺ ընտրություններին ձախողվելուց՝ խորհրդարան չանցնելուց հետո ՀՅԴ-ն փորձելու է Նիկոլ Փաշինյանի իշխանության համար առաջիկայում լուրջ խնդիրներ հարուցել և՛ քաղաքական, և՛ իրավական առումով: Ընդ որում` այդ գործընթացի թիկունքում նկատելի են նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի շրջապատի նկրտումները:

Ինչպես հայտնի է, օրերս նախկին ՀՀԿ-ական Հրայր Թովմասյանի գլխավորած ՀՀ ՍԴ-ն սահմանադրական ճանաչեց 2018թ. հոկտեմբերի 2-ին «ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքում փոփոխությունների նախագիծը: Խոսքն այն օրինագծի մասին է, որը մեծ աղմուկ բարձրացրեց` առիթ հանդիսանալով արագացնելու նախորդ խորհրդարանն իրավունքի ուժով արձակելու և ԱԺ արտահերթ ընտրություններ անցկացնելու գործընթացը:

Եվ, ահա, ՍԴ որոշումից հետո ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը հանդես է եկել հայտարարությամբ` ասելով. «Այն, ինչ եղավ հոկտեմբերի 2-ին, ոչ այլ ինչ էր, քան սահմանադրական կարգի տապալման փորձ: Քննությունն էլ ժամանակի ընթացքում տեղի կունենա, ժամանակը կգա և բոլոր հարցերը կդնի իր տեղը»:
Պատահական չէ, որ Ռուստամյանն իր խոսքում օգտագործում էր հենց «հակասահմանադրական գործողություններ» հասկացությունը: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ այս օրերին ՀՅԴ-ականներն ակտիվ քննարկումների մեջ են, որպեսզի այս հարցով դիմեն ՍԴ կամ ՀՀ գլխավոր դատախազություն` պահանջելով հակասահմանադրական ճանաչել ԱԺ արձակման գործընթացը, անցկացված արտահերթ ընտրությունները և վերականգնել նախորդ խորհրդարանի լիազորությունները:

Ասել է թե` նրանք փորձելու են գործող իշխանությանը մեղադրել սահմանադրական կարգը տապալելու համար, քանի որ վստահ են՝ կլինեն մեծ թվով պատգամավորներ, որոնք ցուցմունք կտան, որ իրականում սպառնալիքների և ճնշման տակ են գնացել այդ քայլին: Պատահական չէ, որ Ռուստամյանն էլ ասել է, որ այդ ամենը կատարվել է ոչ թե իրավունքի ուժով, այլ ուժի իրավունքով։
«Ժողովուրդ» օրաթերթն այս կապակցությամբ երեկ զրուցեց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի հետ, սակայն նա այս պահին ձեռնպահ մնաց մեկնաբանություններից. «Այժմ ընթանում է ԳՄ ժողովը. այն տևելու է երեք օր։ Դրա ավարտից հետո կլինի ծավալուն հայտարարություն՝ մեր հետագա ծրագրերի, հետագա անելիքների վերաբերյալ և նաև այդ հարցի շուրջ»»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր