Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով. առաջիկա օրերի եղանակի կանխատեսում          Ապրիլի 26-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը       Ապրիլի 26-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

27 ապր 2019 16:29

Իմ ոչ մի ընկեր ինձ չի լքել.արդյոք վարչապետը հավատում է Սանասարյանի ազնվությանը

Իմ ոչ մի ընկեր ինձ չի լքել.արդյոք վարչապետը հավատում է Սանասարյանի ազնվությանըԱնկախ նրանից թե ինչ կլինի, մի բան ինձ համար հստակ է, որ այսուհետ ուշադիր կլինեմ հեմոդիալեզի գնումների պրոցեսին: Պետությունը մեծ միլիոններ է շահելու դրանից և հարյուրավոր միլիոններ արդեն կորցրել է, երբ չի ապահովել «Գնումների մասին» օրենքի պահանջները: Այսօր լրագրողների հետ զրույցում խոսելով իրեն առաջադրված մեղադրանքի մասին, ասել է Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը:
Նա նշեց, որ եթե այսուհետ դատախազությունը և քննչական մարմինը իրենց գործը ճիշտ իրականացնեն պետությանը պատճառված վնասը կփոխհատուցվի:
«Ենթադրենք պետության իքս մարմնին պետք է հեռախոս, անհրաժեշտ է գրել հեռախոս և որոշակի պարամետրեր: Այդ մարդիկ գրել են կոնկրետ հեռախոսի անուն, որ մյուս ֆիրմաները չեն կարող մատակարարել, և պետությունը մեծ վնաս է կրել»:
Լրագրողի այն հարցին, թե արդյոք վարչապետը հավատում է իր ազնվությանը, Սանասարյանը պատասխանեց. «Ամենամեծ հավատը որ կա ժողովրդի կողմից է, ես ամեն օր եմ դա զգում և ավելի եմ ուժեղանում, մնացածը պետք է հավատան Հայաստանի հաջողություններին, առանձին ինձ պետք չէ հավատան»:
Արձագանքելով լրագրողի այն դիտարկմանը, որ Սանասարյանի՝ ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր կակատարած այցի ժամանակ խմբակցության («Իմ քայլը» -հեղ.) անդամներից և ոչ ոք իր հետ չէր՝ ՊՎԾ պետ, ում լիազորությունները ժամանաակավորապես դադարեցված են ասաց՝ «Ի՞նչ խմբակցություն, ես խմբակցությունից չեմ» և ավելացրեց ՝ ՊՎԾ-ից են իրեն հրավիրել, որ միասին գնան Ծիծեռնակաբարդ, ինքն էլ չի մերժել:
«Ես իմ ընկերների հետ էի և բոլոր ընկերներիս լավ ճանաչում եմ: Իմ ոչ մի ընկեր ինձ չի լքել: Ես մենակ չեմ եղել»,-ասաց Դավիթ Սանասարյանը:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր