Արտակարգ դեպք Երևանում.դպրոցներից մեկում 14-ամյա երեխան օդաճնշիչ ատրճանակով կրակել է 15-ամյա երեխաների վրա          Չտրվել անհիմն խուճապի եւ չկիսվել սադրիչ լուրերով , որոնց արմատները տանում են կա՛մ Բաքու կա՛մ Մոսկվա.Ռուսական սպասարկուները փորձում են ապոկալիպտիկ խուճապ տարածել, գոռալով` «Տավուշը հանձնեցին»       Այլևս այս ճանապարհով երթևեկ չի լինելու.Ադրբեջանին է հանձնվելու սահմանագոտում իշխող բարձունքները, ռիսկերը ոչ թե նվազելու են, այլ՝ աճելու են    

01 մայիս 2019 17:20

Սուրճը կարող է պաշտպանել կաթնագեղձի քաղցկեղից

Սուրճը կարող է պաշտպանել կաթնագեղձի քաղցկեղիցԳիտնականները ներկայացրել են այն սննդակարգը, որը կարող է օրգանիզմը պաշտպանել կաթնագեղձի քաղցկեղի առաջացման վտանգից հետմենոպաուզայի ժամանակ։ Նավարայի համալսարանի եւ Հաեն համալսարանի գիտնականների թիմի հետազոտության համաձայն՝ օրգանիզմի վրա բարերար ազդեցություն ունի սուրճով, մրգերով եւ բանջարեղենով հարուստ դիետան։
Մասնագետներն ուսումնասիրել են ֆենոլային թթուների (այդ թվում՝ հիդրօքսիցինամինային եւ հիդրօքսիբենզոնային թթուների) եւ կաթնագեղձի քաղցկեղի միջեւ կապը՝ վերլուծելով 11028 կանանց առողջական վիճակը։ Դիտարկումների 12 տարվա ընթացքում  քաղցկեղի այս տեսակն ախտորոշվել է փորձի 101 մասնակցի մոտ։
Հետազոտության առաջին փուլում կանայք պետք է պատասխանեին սննդի 136 տեսակների օգտագործման հաճախականության մասին հարցին։ Հաշվի առնելով ստացված տվյալները՝ պարզվել է ֆենոլային թթուների սպառման մակարդակը։ Պարզվել է, որ նրանց մոտ, ովքեր ավելի շատ են օգտագործել հիդրօքսիցինամինային թթուներ, կաթնագեղձի քաղցկեղի առաջացման վտանգը նվազել է 62 տոկոսով նրանց համեմատ, որոնց մոտ այդ ցուցանիշը նվազագույնն է եղել։
Վերոնշյալ թթուները առավել հաճախ հանդիպում են սուրճի մեջ, մրգերում եւ բանջարեղենում։ Այս մթերքներով հարուստ կերակրացանկը նպաստում է ճարպային հյուսվածքի բորբոքման եւ թթվային սթրեսի մակարդակի նվազմանը։
Հետազոտության արդյունքները ներկայացվել են Գլազգոյում, ճարպակալման վերաբերյալ եվրոպական կոնգրեսում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր