Կա արդյո՞ք այն տեսանյութը, որում իբր Սանասարյանը կաշառք է վերցնում.Վանեցյանի պարզաբանումը
![Կա արդյո՞ք այն տեսանյութը, որում իբր Սանասարյանը կաշառք է վերցնում.Վանեցյանի պարզաբանումը Կա արդյո՞ք այն տեսանյութը, որում իբր Սանասարյանը կաշառք է վերցնում.Վանեցյանի պարզաբանումը](https://hayacq.com/uploads/posts/2019-05/medium/1556800093_88888.jpg)
Վանեցյանը հիշեցրեց, որ ինքը՝ Սանասարյանը, պաշտոնանկ չի եղել, ուղղակի կասեցվել են նրա լիազորությունները. «Ինչո՞վ է տարբերվում պարոն Սանասարյանը ՀՀ մնացած քաղաքացիներից: Եթե ապացուցվի, որ Սանասարյանի նկատմամբ գործի շրջանակներում ԱԱԾ-ի կողմից թույլ են տրվել կեղծիքներ, ապօրինություններ, դրա համար մեղավորը պատասխան կտա օրենքի առջև: Իսկ ես՝ որպես ԱԱԾ տնօրեն, նույնպես պատասխան կտամ»:
Հարցին, թե կա արդյո՞ք այն տեսանյութը, որում իբր Սանասարյանը կաշառք է վերցնում, ինչի մասին գրում է մամուլը, Վանեցյանը կարճ ասաց՝ «Ես կարծում եմ, որ անդամահատության կարիք չի լինելու»:
Ավելի վաղ Սանասարյանը հայտարարել էր, որ պատրաստ է կտրել ձեռքը, եթե հրապարակվի տեսանյութ, որում երևում է, թե ինչպես է ինքը կաշառք վերցնում: