Հայաստանը դառնալու է Ստեփանակերտ, իրար են ուտելու՝ հաց չլինելու համար.Բա վեր կացեք, խոսե՛ք, արա, դուք քաղաքական գործի՞չ եք, թե՞...          Թուրքերի ջրաղացի՞ն ենք ջուր լցնում. միշտ Թուրքիան է կասկածի տակ դրել, թե 1,5 մլն հայ է զոհվել, հիմա մենք ենք ասում ՝ պետք է հաշվե՞նք       ԻՀՊԿ-ն ահաբեկչական կազմակերպություն է.Իրանին պետք է կանգնեցնել հիմա՝ քանի դեռ ուշ չէ    

09 մայիս 2019 11:26

Առանձնակի դաժանությամբ սպանություն. 26-ամյա երիտասարդը ռետինե խողովակով, պտուտակի բանալիով ծեծի է ենթարկել 30-ամյա կնոջը

Այսօր՝ մայիսի 9-ին, առանձնակի դաժանությամբ սպանություն է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 00։45-ի սահմաններում Մասիսի բժշկական կենտրոնից ոստիկանության Մաիսիսի բաժին ահազանգ է ստացվել, որ մահացած վիճակում իրենց մոտ է տեղափոխվել մի կին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Արարատի մարզային վարչության խումբը՝ վարչության պետ Արմեն Գասպարյանի, վարչության պետի օպերգծով տեղակալ Արթուր Զաքարյանի գլխավորությամբ։ 
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Շահումյան գյուղի բնակիչ՝ 30-ամյա Մարիամ Ասատրյանն էր։ Բժիշկները ոստիկաններին և քննիչներին հայտնել են, որ նրա մարմի վրա կան բազմաթիվ վնասվածքներ։ Մինչ դիակի զննություն էր կատարում դատական բժիշկը, Արարատի մարզի ոստիկաններն ու քննիչները տաք հետքերով պարզել են, որ Մ. Ասատրյանին սպանել է Երևան քաղաքի Հաղթանակ թաղամասի բնակիչ՝ 26-ամյա Հակոբ Օհանյանը, ում էլ կարճ ժամանակում հայտնաբերել են։
Ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են նաև Mitsubisհi Pajero մակնիշի 99 ՕP 996 համարանիշի ավտոմեքենան, որով Հ. Օհանյանն ու Մ. Ասատրյանը մեկնել են Այնթափ գյուղի հատվածում գտնվող դաշտամիջյան հատված և անտեղ Հ. Օհանյանի կողմից դաժան ծեծի ենթարկվելու հետևանքով Մ. Ասատրյանը գիտակցության չգալով՝ մահացել է։ Փաստի առթիվ ավագ քննիչ Ա. Կարապետյանի որոշմամբ ՀՀ քր. օր-ի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։ Որպես կասկածյալ՝ Հ. Օհանյանը քննիչի որոշմամբ ձերբակալվել է, իսկ ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Մասիսի բաժնի պահպանվող հատուկ տարածք։
Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ հաշվի առնելով հանցագործության վտանգավորության աստիանը՝ առաջին պահից դեպքի վայր է ժամանել նաև Արարատի մարզի դատախազ Վաղինակ Մկրտչյանը։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Հ. Օհանյանը Մ. Ասատրյանին ծեծի է ենթարկել ռետինե խողովակով, պտուտակի բանալիով (ключ)։ 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր