Ապրիլի 29-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի          Տեսանյութ.Տավուշում պայմանագրային զինծառայողներ են միացել պայքարին       Կիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք    

11 մայիս 2019 12:13

Հավասար պայմաններ՝բոլորի համար.Դրսևորե´ք ձեր գործարար տաղանդը, հարստացե´ք ու հարստացրե´ք. վարչապետի կոչը գործարարներին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Իմ քայլը հանուն Գեղարքունիքի» ներդրումային համաժողովի ժամանակ ընդգծեց՝ Սևանա լիճը մեր հիմնական և ամենամեծ զբոսաշրջային պոտենցիալ ունեցող վայրերից է:

«Սևանա լիճը մեր երկրի ամենագեղատեսիլ վայրը, բայց պետք է խոստովանենք, որ Սևանա լիճը, նրա շրջապատը և ափերը կրում են վերջին 30 տարում Հայաստանում տեղի ունեցող պրոցեսների բոլոր շերտերը, հետազոտողը կարող է հստակ արձանագրել՝ պատմական ինչ փուլեր է անցել Սևանը»,- ասաց նա:
Փաշինյանը շեշտեց՝ Սևանա լիճը՝ որպես տեսարժան վայր, ՀՀ կարևոր սիմվոլներից մեկը, պետք է համապատասխանեցնել իր ունեցած այդ կարգավիճակին: Վարչապետը նշեց, որ կարևորում են մարզային այս համաժողովները, քանի որ կարծում են՝ ՀՀ ներդրումային միջավայրը և տնտեսական հարաբերությունների որակը և մակարդակը փոխվել են, Հայաստանից մենաշնորհային, կոռուպցիոն տրամաբանությունը վերացել է և կարող են բոլոր նախագծերը բաց-թափանցիկ-հրապարակային քննարկել:
«ՀՀ-ում բոլոր տնտեսական խաղացողների համար պետք է ապահովվեն հավասար պայմաններ: Չեմ ասում, որ արդեն իսկ ապահովվել են, քանի որ մեկ տարվա ընթացքում մեր ձեռնարկած գործողությունները շատ բան փոխել են, բայց պետք է հասկանանք՝ որտեղ են մնացել անարդարության, մենաշնորհային կամ արտոնյալության դրսևորումներ, որ պետք է վերացվեն, ոչ թե ի հեճուկս ինչ-որ մեկի կամ ինչ-որ բանի, այլ հանուն ՀՀ-ում ներդրումային միջավայրի զարգացման»,- նշեց վարչապետը:
Կառավարության ղեկավարը կարևորեց նմանատիպ համաժողովները՝ իբրև հնարավորություն՝ բարձրաձայն մտածելու, թե որտեղ ինչ հնարավորություններ կարող են լինել՝ ներդրումային և տնտեսության զարգացման, ընդգծեց՝ նոր Հայաստանում առանձնահատուկ նշանակություն ունեն բնապահպանական չափանիշները: Փաշինյանն ասաց, որ Կառավարությունն առանձնահատուկ հույս է դնում և առանձնահատուկ նշանակություն է տալիս գործարարների ակտիվությանը՝ ոչ միայն հայաստանցի, ոչ միայն Հայաստանից դուրս գործունեություն ծավալող քաղաքացիների, այլև օտարերկրյա ներդրողների ակտիվությանը:


«Գործարարությունը ևս առանձնահատուկ տաղանդ պահանջող գործ է: Տեսակ է, մարդ կա՝ լավ գիրք է գրում, երգ է գրում, շինարարություն է անում, լավ քաղաքական գործունեություն է ծավալում, գործարարությունը ևս առանձնահատուկ տաղանդ պահանջող գործունեության տեսակ է: Համոզված եմ, որ Հայաստանում ու Հայաստանից դուրս ունենք բազմաթիվ տաղանդավոր գործարարներ, որոնք հետաքրքրված են Հայաստանով, պատմական Հայաստանով, նկատի ունեմ Մայր Հայաստանն՝ իր բնաշխարհով, մարդկանցով, նոր Հայաստանով և նոր Հայաստանում ստեղծված հնարավորություններով: Դրսևորեք ձեր գործարար տաղանդը, հարստացեք և հարստացրեք»,- ասաց Փաշինյանը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր