Դա կլիներ մեր վերջը․ Փաշինյանը՝ ադրբեջանցի «փախստականների» մասին․ «Հրապարակ»          Ապրիլի 29-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի       Տեսանյութ.Տավուշում պայմանագրային զինծառայողներ են միացել պայքարին    

15 մայիս 2019 17:35

Արցախի 2 նախագահները համաձայնել են դատարան գալ մայիսի 17–ին. դատավորը Քոչարյանի կալանքի ժամկետի խնդիր է տեսնում

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ազատությունը երաշխավորած Բակո Սահակյանը եւ Արկադի Ղուկասյանը հայտարարել են, որ մայսիսի 17–ին օրվա երկրորդ կեսին պատրաստ են գալ եւ ներկայանալ Քոչարյանի գործով նիստին։ Այս մասին այսօր՝ մայիսի 15–ին Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում Քոչարյանի խափանման միջոցի հարցի քննությանը հայտարարեց երկրորդ նախագահի պաշտպաններից Հովհաննես Խուդոյանը։
Միեւնույն ժամանակ պաշտպանն առաջարկեց, որպեսզի դատարանը գնահատի հեռակապի միջոցով երաշխավորողներին իրենց իրավունքներն ու պարտականությունները պարզաբանելու հնարավորությունը։ Նախագահող դատավորը, սակայն հայտարարեց, որ հեռակապի միջոցով չի կարող նախազգուշացնել երաշխավորողներին, քանի որ անձը պետք է անպայման պետք է ներկայանա եւ ստորագրի, որ նախազգուշացվել է։

Դատարանը միեւնույն ժամանակ արձանագրեց, որ մայիսի 19–ին լրանում է  Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ պահելու ժամկետը եւ որ մայիսի 17–ին հաջորդում են աշխատանքային օրեր, մինչդեռ դատական ակտ կայացնելու համար առնվազն մեկ կամ երկու օր կարող է պահանջվել դատավորից։
Դավիթ Գրիգորյանը հորդորեց պաշտպանական կողմին դիտարկել երեշխավորողների գոնե մայիսի 16–ին–ին ներկայանալու հնարավորությունը։ Պաշտպանները ճշտում են, թե արդյոք Արցախի նախկին եւ ներկա նախագահները կարող են վաղը ներկայանալ դատարան, թե՝ ոչ։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր