Բաքվի ռազմական դատարանում կշարունակվի Ռուբեն Վարդանյանի նկատմամբ շինծու «դատավարությունը»          Մեր Սուրբ Եկեղեցու դեմ տարատեսակ հարձակումների մտահոգություններով ալեկոծ են մեր հոգիները, խաղաղություն գտնենք մեր Տեր Հիսուս Քրիստոսով       Հրայր Թովմասյանի վերաբերյալ մեղադրական դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ    

07 սեպ 2019 14:31

Տեսանյութ. Դատարանը չպետք է սպասի սեպտեմբերի 12-ին.պաշտոնաթող նախագահները որեւէ բանի համար չպետք է քրեական հետապնդման ենթարկվեն

Մինչ այսօր նախատեսված էր, որ սեպտեմբերի 12-ին դատավորը քննելու է Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցը, բայց այն բանից հետո, երբ ՍԴ-ն այս որոշումը կայացրեց, ամեն օրն ու ժամը, որ Քոչարյանը գտնվում է կալանքի տակ, դա արդեն ուղղակիորեն իրավունքի խախտում է: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 7-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանը:
Հեւտեւաբար, ըստ նրա, դատարանը չպետք է սպասի սեպտեմբերի 12-ին, անհապաղ պետք է դատական նիստ հրավիրի, անդրադառնա խափանման միջոցի հարցին: «Հենց այս պահին պաշտպաններ Օրբելյանն ու Խուդոյանը միջնորդություններ են մուտքագրում Երեւանի ընդհանուր իրավասության դատարան՝ պահանջելով անհապաղ հրավիրել դատական նիստ եւ քննարկել խափանման միջոցի եւ քաղաքական հետապնդումը դադարեցնելու հարցերը»,-ասաց Ալումյանը՝ հավելելով, որ ոչ մի նախադրյալ չի տեսնում, որ ՍԴ որոշումը չի կատարվելու:
Դիտարկմանը, որ քանի որ ըստ ՍԴ որոշման ՀՀ-ում չկա այդպիսի մարմին, որը համապատասխան ընթացակարգով կարող է որոշել, թե որ գործողություններն են բխում պաշտոնաթող նախագահի կարգավիճակից, ստացվում է, որ պաշտոնաթող նախագահները որեւէ գործողության համար չպե՞տք է ենթարկվեն քրեական հետապնդման, Ալումյանը պատասխանեց. «Այո, հենց այդպես է: Օրենքի բացն առաջացրել է այդպիսի հետեւանք: Մենք կարող ենք համաձայն չլինել, այո, պետք է չլիներ այդ բացը, բայց քանի դեռ այդ բացը կա, չկա մարմին, որը կարող է որոշել՝ այս մեղադրանքով որեւէ պաշտոնաթող նախագահ անձեռնմխելի է, թե ոչ: Այստեղ արդեն պետք է նայել, թե Սահմանադրությունից ինչ է հետեւում. Կանխավարկածն անձեռնմխելիությունն է, դրանից կան բացառություննե՞ր, թե՞ հակառակը՝ կանխավարկածը անձեռնմխելիությունից զուրկ լինելն է եւ անձեռնմխելիությունը բացառություն է: Սահմանադրության մեջ առաջին նախադասությունն այսպես է.. Հանրապետության նախագահն անձեռնմխելի »:  Այսինքն սահմանում է կանխավարկած, հետո սահմանում է բացառություններ»:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր