Ինչու ՊՆ-ն դասեր չի քաղում՝ մեքենաները վստահում է անփորձ ժամկետային զինծառայողներին.«Ժողովուրդ»
«Ինչո՞վ է զբաղված ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը, երբ զինվորական մեքենաների վթարի հետևանքով հերթական զոհն ենք ունեցել:
2018 թվականի նոյեմբերի 7-ին Որոտան-Խնձորեսկ ավտոճանապարհին ավտովթար էր եղել. 4 զինվոր էր. մահացել, իսկ մյուս զինվորները տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել, էին հիվանդանոց:
Հրապարակվել էր այն մասին, որ մեքենան շահագործման ենթակա չի եղել: Դեպքից հետո ՊՆ մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ ազատվեցին պաշտոնից: Այս դեպքով դեռևս որևէ մեկը պատասխանատվության չի ենթարկվել, ասել է թե՝ բավարարվեցին միայն ազատումներով: Այս դեպքից որոշ ժամանակ անց՝ ապրիլի 13-ին, Մեղրի-Ծիրանի ձոր ավտոճանապարհին էլ մեկ այլ վթար էր եղել, ինչի հետևանքով 18 զինծառայող հոսպիտալացվել էր:
Ու մինչ իրավապահները քննում են այս գործը, երեկ հերթական դեպքն է տեղի ունեցել: Մայիսի 14-ին ՀՀ ՊՆ N զորամասի զորավարժության անցկացման շրջանում, ըստ նախնական տվյալների, մարտական մեքենաներ վարելու կամ շահագործելու կանոնները խախտելու, «Ուռալ-4310» ավտոմեքենայի կողաշրջվելու հետևանքով ավտոմեքենայի հաշվարկի հրամանատար, պարտադիր ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Արարատ Խեչումյանը ստացած վնասվածքներից մահացել է:
Այս իրավիճակում բազմիցս բարձրաձայնվել է այն մասին, որ ՊՆ մեքենաները տալիս են անփորձ պարտադիր ժամկետային զինառայողներին և նրանց կյանքը դնում հարվածի տակ: Իսկ թե ով պետք է պատասխան տա այս իրավիճակի համար, և ինչու ՊՆ-ն այս դեպքերից դասեր չի քաղում և առավել փորձառու վարողների մեքենաները չի վստահում, պարզ չէ»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: