Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը կմնա տնային կալանքի տակ, բայց կկարողանա մասնակցել պատարագների          Իրանը հայտարարել է Իսրայելին զանգվածային հարվածներ հասցնելու մասին՝ ի պատասխան Ալի Լարիջանիի մահվան       Արտառոց դեպք Մալաթիա-Սեբաստիայում, դպրոցից 11-ամյա աղջնակ է ծեծի հետևանքով տեղափոխվել հիվանդանոց    

17 մայիս 2019 15:55

Օրհնած խաչեր կբաժանվեն վարորդներին՝վերցնելով նրանցից աչքուլունքները

Մայիսի 18-ին՝ ժամը 16.00-ին, Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ թեմի երիտասարդաց միությունների անդամները կիրականացնեն «Խաչի քարոզ» ծրագիրը՝ նվիրված Ս. Խաչի երևման տոնին:
Երիտասարդական կառույցների հոգևոր համակարգող Տ. Պետրոս ավագ քահանա Մալյանի գլխավորությամբ նախաձեռնության մասնակիցները առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցում  (Ռ. Իսրայելյան 21) կմասնակցեն ընդհանրական աղոթքի, ապա Մաշտոցի պողոտայում՝ Փակ շուկայի և Մ. Մանուշյանի անվան պուրակի հարակից կանգառներում խաչեր ու աղոթաթերթեր կբաժանեն երթուղային տաքսիների և ավտոբուսների վարորդներին՝ վերցնելով նրանցից աչքուլունքները:


«Խաչի քարոզ» ծրագիրն իրականացվում է արդեն վեցերորդ տարին՝ խաչին նվիրված տոների առթիվ: Այսօր արդեն բազմաթիվ երթուղայիններում կարելի է տեսնել օրհնած խաչերն ու աղոթաթերթերը:
 
Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր