Ուղիղ.Հանրապետության հրապարակը բազմամարդ է. մեկնարկել է ջահերով երթը          Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ Փաշինյան       Կամ մահ, կամ ազատություն.Խնդրում եւ պահանջում եմ՝բանակի բոլոր զորագնդերին՝ կանգնեք ժողովրդի կողքը. Մահապարտների ջոկատի հրամանատար    

18 մայիս 2019 12:50

Իրավիճակը ծայրահեղ լարվել է.կոչ եմ անում բոլորին՝ուշադիր հետեւեք այս ամենին

«Սա ի՞նչ է, եթե ոչ դատարանի նկատմամբ ամենաբիրտ, ուժեղ ճնշում, եւ սրանից հետո մեզ պետք է ասեն, թե ՀՀ-ում այլսեւս բացառված են դատարանի նկատմամբ ճնշումները»,-անդրադառնալով ՀՀ ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանի կողմից այսօր առավոտյան կիսված գրառմանը՝ այս մասին քիչ առաջ հրատապ հրավիրված ասուլիսում հայտարարեց Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը. «Այս թեզը հեքիաթ է. վերջին մեկ տարում ՀՀ-ում վերջին ահագնացել են դատարանների վրա ճնշումները»։
Իշխող ուժի ներկայացուցիչները տարածում են Ռոբերտ Քոչարյանի գործով դատարանին «ստիպելու» համար բողոքի ակցիայի հայտարարությունները (լուսանկար)
Նրա խոսքով՝ իրավիճակը ծայրահեղ լարվել է. «Առավոտյան 10։30-ի սահմաններում ստացել ենք տեղեկություն, որ ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանը իր ֆեյսբուքյան էջի վրա տեղադրել է մի հորդոր, կոչ՝ ուղղված իրենց աջակիցներին, որը ունի հետեւյալ բնույթը. «Չի կարելի թույլ տալ, որ Երևան քաղաքը տանկերով գրաված, 10 քաղաքացիների կյանք խլած, հազարավոր մարդկանց ճակատագրեր խեղած մարդուն ազատ արձակեն»։ Նախեւառաջ պրն Սարգսյանը կոպոտորեն խախտում է անմեղության կանխավարկածը, երկրորդ, անգամ ՀՔԾ-ն 10 մարդու կյանք խլելը չի վերագրել պրն Քոչարյանին, եւ լինելով ԱԺ պատգամավոր, իշխող խմբակցության ներկայացուցիչ՝ Հայկ Սարգյսնաը աայպիիսի կոչերով է հանդես գալիս»։
Ալումյանը մեջբերում է հայտարարության այն հատվածը, որում ասվում է. «Միմիայն ժողովրդի ստվար զանգվածը, նրա ահագնացող ցասումը և պատժի անխուսափելիությունը կստիպեն դատավորին արդար որոշում կայացնել». «Սա արդեն ուղղակի կոչ է տապալել սահմանադրակա կարգը եւ ճնշում գործադրել դատավորի նկատմաբ։ Այսինքն՝ արդար որոշումը ինքը արդեն նախանշել է, այն է՝ շարունակել պահել կալանքի տակ։ Այսինքն՝ պիտի ստիպեն, որ դատավորը կայացնի այն որոշումը, որը որ Հայկ Սարգսյանը ակնկալում է»։
Հայկ Ալումյանը հանդես եկավ մի քանի կոչերով՝ ուղղված ՀՀ նախագահին, գլխավոր դատախազին, ոստիկանապետին եւ վարչապետին։ Նրա ելույթը ներկայացնում  ենք ստորեւ.
«Կոչ եմ անում ՀՀ նախագահին կատարել Սահմանդրությամբ իր վրա դրված պարտականությունը, այն է՝ ապահովել սահմանադրական կարգը, իսկ այն, ինչ պատգամավորը այստեղ հրապարակել է , կողմնակիրցների կողմից տարածվում է եւ հավանության արժանանում, ոչ այլ բան է, քան սահմանադրական կարգը տապալելու ուղիղ կոչ։
Ես դիմում եմ իրավապահ մարմիններին. հարգելի Գլխավոր դատախազ, ես ձեզ կոչ եմ անում ընդունել այս հայտարարությունը որպես հաղորդում հանցագործության մասին եւ քրեական գործ հարուցել այն փաստի առթիվ, որ ոմն անձ, արդեն կարեւոր էլ՝ պատգամավոր է թե այլ մեկը, փորձ է կատարում ճնշում գործադրել դատարանի վրա ցանկալի դատական ակտը ստանալու նպատակով։
Ես կոչ եմ անում  ՀՀ ոստիկանապետին եւ ոստիկանությունը անհապաղ միջոցներ ձեռնարկել, որպեսզի այս հավաքը տեղի չունենա, որովհետեւ սրա նպատալը խաղաղ չէ, այն հայտարարագրվել է՝ որպես դատարանի նկատմամբ ճնշում գործադրելու նպատակ։ Կրկնում եմ՝ ես կոչ եմ անում ոչ թե ապահովել հասարակական կարգը կամ անվտանգությունը, այլ կանխել այս հավաքը։
Ես կոչ եմ անում ՀՀ վարչապետին. մեծարգո պարոն վարչապետ, մեզ բոլորիս հայտնի է, որ այսպիսի անձինք նմանատիպ արտահայտություններ չեն անի, եթե դրա համար չլինի ձեր հավանությունը, ես կոչ եմ անում թեկուզ վերջին պահին  կանխել այս զարգացումները, թույլ չտալ, որպեսզի ձեր կողմնակիցները, առնվազն ձեր անունից եւ ձեր թույլտվությամբ կատարեն այն, ինչ պրն Սարգսյանը նշել է իր կոչի մեջ։
Ես կոչ եմ անում Բարձրագույն դատական խորհրդին եւ դրա նախագահ Գագիկ Հարությունյանին գոնե մեկ անգամ կատարել այն պարտականությունը, որ դրված է ԲԴԽ-ի վրա. բացի այն, որ դատավորներին ենթարկել կարգապահական պատասխանատվության զանազան պատճառներով, առաջին անգամ սատար կանգնեք դատական համակարգի անկախությանը, արեք ամեն ինչ, որպեսզի այս դրսեւորումը կյանքի չկոչվի, որպեսզի այս հայտարարությամբ հանդես եկող անձը ենթարակվի ամենախիստ պատասխանատվության, եւ որպեսզի այսպիսի ոտնձգությունները ՀՀ-ում այլեւս տեղի չունենան։
Ես կոչ եմ անում բոլոր իրավապաշտպաններին բարձրացնել իրենց ձայնը հօգուտ դատական համակարգի՝ անկախ իրենց հայացքներից եւ տեսակետներից։ Մի բան է պարզ. դատական համակարգի նկատմամբ ամբոխի կողմից ճնշում գործադրելու փորձ չպետք է լինի անկախ որեւէ նկատառումներից։
Ես կոչ եմ անում բոլոր միջազգային առաքելություններին, որոնք որ ՀՀ-ում աշխատել են, աշխատում են եւ կաշխատեն. ուշադիր հետեւեք այս ամենին եւ արեք ամեն ինչ որպեսզի ՀՀ իշխանություններին հասցնեք այսպիսի դրսեւորումների անթույլատրելիությանը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր