Ադրբեջանական մեդիան ու պետական ապարատն անցել են ինտենսիվ ու կազմակերպված գրոհի.Բաքվում խիստ անհանգստացել են Ռուբեն Վարդանյանի՝ 2024-ի Խաղաղության նոբելյան մրցանակի առաջադրվելու առթիվ          Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին       Սրանց նմաններին մաhապատիժ է հասնում ու շատ դաժան կերպով    

18 մայիս 2019 13:40

Պատերա՞զմ եք հայտարարել՝ ընդունված է.«Դուխով» տրանսգենդերը դատի է տալիս թերթին,պատիվ ու 1 մլն դրամ պահանջում

Պ... Եվրոպայի ճանապարհը բռնած «Նոր Հայաստան» կոչվածում տրանսգենդերը (սեռափոխ անձը) արդեն ամաչելու փոխարեն, այնքան «դուխ» է ձեռք բերել «դուխովներից», որ համարձակվել է դատի տալ «Իրատես» թերթին՝ թերթի 2019թ. ապրիլի 9-ի համարում հրապարակված «ԱԺ ամբիոնից սոդոմական մեղքի մեջ գտնվողն արդեն բացահայտ դիմում է հանրությանը» վերտառությամբ իմ հոդվածում իրեն «այլասերված» ու «սոդոմական մեղքի մեջ գտնվող» անվանելու, այսինքն՝ իրականությունը ներկայացնելու համար: Ու դեո պատիվ ու 1 միլիոն դրամ է պահանջում: Չէ մի չէ…
Խոսքն Ազգային ժողովում ս. թ. ապրիլի 5-ի իր աղմկահարույց ելույթով լայն հասարակայնությանը հայտնի տրանսգենդեր Լիլիթ Մարտիրոսյանի մասին է, որը համարել է, թե թերթը նշված բառով ու բնութագրմամբ վիրավորել է իր պատիվն ու արժանապատվությունը: Իր պատվի և արժանապատվության մասին մտածող տղամարդը՝ Վաղարշակ Մարտիրոսյանը, սեռափոխ չէր լինի, կանացի կրծքեր, արտաքին (միգուցե նաև ներքին) ձեռք չէր բերի և հանդես չէր գա որպես Լիլիթ Մարտիրոսյան (անվանափոխությունը կատարված է նույնիսկ անձնագրում):
Պատկերացրեք մի այսպիսի իրավիճակ. ապացուցված է որևէ մեկի կատարած գողությունը, դուք նրան գող եք անվանում ու դրանով պարզապես ներկայացնում իրականությունը, իսկ նա դրա համար ձեզ դատի է տալիս՝ հայտարարելով, որ իրեն գող անվանելով, վիրավորել եք իր պատիվը և արժանապատվությունը: Ինչպե՞ս չասել՝ եթե մտածում էիր պատվիդ և արժանապատվությանդ մասին, գողություն չանեիր: Տվյալ դեպքում Վաղարշակ Մարտիրոսյանի սեռափոխությունը ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված հանցանք չէ, նրա տրանսգենդեր լինելն ապացուցված է և նույնիսկ ԱԺ-ում հայտարարված իր իսկ կողմից, բայց իրականությանը համապատասխանող իր բնութագրումը («այլասերված» ու «սոդոմական մեղքի մեջ գտնվող») վիրավորական համարելն ու դրա համար դատի տալը համեմատելի է վերոնշյալ օրինակի հետ:
Մեկ այլ օրինակ էլ բերեմ. ապացուցված է որևէ մեկի բոզությունը, դա իմանալով հանդերձ, նրան բոզ եք անվանում, իսկ նա ձեզ դատի է տալիս՝ իրեն բոզ անվանելով վիրավորելու համար` այն դեպքում, երբ դուք պարզապես ներկայացրել եք իր ճիշտ, իրականությանը համապատասխանող նրա բնորոշումը: Այս ո՞ւր ենք հասել, ի՞նչ է՝ գողին գող, բոզին բոզ, տրանսգենդերին կամ միասեռականին այլասերված ու սոդոմական մեղքի մեջ գտնվող անվանելու, հասարակությանը, ներառյալ՝ մատաղ սերնդին, բնականը, լավը և անբնականը, վատը, հակաաստվածայինն ու հակամարդկայինը, պարսավելին ցույց տալու իրավունք չունե՞նք… Իհարկե՛ ունենք, և թույլ չենք տա Հայաստանը վերածել այլասերվածության և այլասերվածների երկրի, որպեսզի այն չարժանանա Սոդոմի և Գոմորի ճակատագրին:
Դե ինչ, պատերա՞զմ եք հայտարարել, այդ դեպքում իմացեք, որ իմ և Հայաստանի բոլոր արժանապատիվ տղամարդկանց կողմից պատերազմն ընդունված է:
Արթուր Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջից
 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր