Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին մերժել է ԱՄՆ-ի հետ լարվածnւթյան նվազեցման առաջարկները          Անվավեր է ճանաչվել Հանրային Ռադիոյի տնօրենի՝ լրագրող Ալիսա Գևորգյանին խիստ նկատողություն տալու մասին որոշումը       «Արմավիր» քրեակատարnղական հիմնարկում հայտնաբերվել է տղամարդու մարմին    

20 մայիս 2019 00:19

Հորդորում եմ, որ սթափությունը և հանդուրժողականությունը գերակա լինեն այս օրերին. Արմեն Սարգսյան

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ուղերձ է հղել:
 
Ոիղերձում ասվում է. «Սիրելի՛ հայրենակիցներ, Այն, որ Հայաստանի Հանրապետությունում ժողովրդավարական գործընթացներն անշրջելի են, չպետք է որևէ մեկի մեջ երկմտանք առաջացնի ոչ Հայաստանում, ոչ էլ նրա սահմաններից դուրս:
 
Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ իշխանությունը պատկանում է ժողովրդին։ Հետևաբար, ՀՀ իշխանության ճյուղերը՝ օրենսդիր, գործադիր և դատական, պետք է արտացոլեն Հայաստանի ժողովրդի հավաքական կամքը և ծառայեն իրենց Սահմանադրական նպատակներին։
 
Ուստի կոչ եմ անում Հայաստանի բոլոր քաղաքացիներին, անկախ զբաղեցրած հասարակական ու քաղաքական դիրքից և պաշտոնից՝ պահպանել հանգստություն և հանդարտություն, պահպանել Սահմանադրությունն ու օրենքները։
 
Այս պահին աշխատանքային այցով գտնվելով արտերկրում՝ անընդհատ կապի մեջ եմ համապատասխան պետական մարմինների հետ:
Հորդորում եմ, որ սթափությունը և հանդուրժողականությունը գերակա լինեն այս օրերին:
Աստված պահապան բոլորիս»: 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր