Կենսաթոշակառուները՝ փաստի առաջ.չկա արխիվում ստաժի վերաբերյալ տեղեկանքները,ուրեմն չեն աշխատել.«Ժողովուրդ»
![](https://yerevan.today/media/k2/items/cache/14964_toshak_M.jpg)
Այս խնդրի միակ լուծումը դատարան դիմելն է: Բայց կենսաթոշակային տարիքի հասած շատ քաղաքացիներ չեն դիմում այդ քայլին տարիներ տևող դատական քաշքշուկներից խուսափելու համար: Ավելին՝ դեռ հայտնի էլ չէ՝ կլուծվի նրանց հարցը, թե ոչ:
Մինչ այդ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Սմբատ Սաիյանը «ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում այս կապակցությամբ ասել է. «Օրենքով սահմանված է ՀՀ-ում կենսաթոշակ նշանակելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը, և այդ փաստաթղթերի առկայության դեպքում է, որ դիտարկվում է նրա՝ կենսաթոշակի իրավունքը: Եթե չկա փաստաթուղթ, ուրեմն նա չի աշխատել: Ասում է՝ աշխատել եմ, բայց թղթերը չկան, ո՞նց հավատանք»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: