Տեսանյութ.Մ-23 ԵԱ․ Մանվել Խաչատրյանը ժամանակից շուտ հաղթել է թուրք ըմբիշին և բրոնզե մեդալ է նվաճել          Իրանի նպատակը ոչ թե պшտերազմի դադարեցումն է, այլ պшտերազմի այնպիսի վարում, որը կկանխարգելի հնարավոր հաջորդ պшտերազմը       Թուրքիայում քրեական հետապնդման է ենթարկվել Ռոջհիլաթ Աքսոյը, որը ցուցադրել է Հայոց ցեղասպանության մասին «Ավրորայի լուսաբացը» հայկական ֆիլմը    

22 մայիս 2019 11:03

Խառը վիճակ դատական համակարգում. ստուգումներ, բացատրություններ՝ կասկածներ ունեն. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ՀՀ իրավապահ համակարգը փնտրում է աղբյուրին, որը դատական փորձագետ ներկայացած Արտակ Գալստյանին հայտնել է` Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու որոշումը գրել են Վերաքննիչ դատարանի նախագահ Վազգեն Ռշտունին ու Վերաքննիչի ևս երկու դատավորներ՝ Արշակ Վարդանյանն ու Մխիթար Պապոյանը:


Մեր տեղեկություններով` իրավապահները ստուգումներ են անում ու բացատրություններ վերցնում դատական համակարգի ներկայացուցիչներից` փորձելով հասկանալ, թե նրանք ինչ կապ ունեն դատական փորձագետի հրապարակած տեղեկությունների հետ: Ասել է թե` դատական համակարգում կասկածներ ունեն, որ միգուցե իրենց մոտից է այդ ինֆորմացիան դուրս եկել, և դատավորների դեմ «շառ են անում»:

Ինչ կպարզվի այս ամենի արդյունքում, սպասենք զարգացումների, սակայն ակնհայտ է այն, որ դատական համակարգում խառնված են իրար»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր