Տեսանյութ.Ինչպես հաղթահարել ներանձնային կոնֆլիկտը և դառնալ սեփական կյանքի տերը          Տեսանյութ.Հանձնել է այդ չորս գյուղերը և Սյունիքն էլ է հանձնելու. դուք խոսքի, խոստումների համար տալիս եք տարածքի մի մա՞սը       Ամբողջ աշխարհի աչքի առջև ՀՀ-ն վերածվում է ծայրահեղ վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի.Թե ինչու է Երեւանը ձեւացնում, թե չի հասկանում, թե ինչի մասին է խոսքը, մեծ հարց է    

27 մայիս 2019 12:29

Վանեցյանը սխալներ ունի, բայց նա չպետք է պաշտոնանկ արվի Սորոսի ցանկությամբ

Ինչպես և սպասելի էր, ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանի և քաղաքացիական հասարակության «սորոսական» հատվածի հակամարտությունը թեժանում է։ 
Օրերս Սորոսի հիմնադրամից ֆինանսավորվող Դանիել Իոաննիսյանը ուշագրավ հայտարարությամբ հանդես եկավ։ Իոաննիսյանը հայտարարեց, որ հայտնի գաղտնալսումներից շահել է միայն Արթուր Վանեցյանը, և ինքը կասկածներ ունի, որ այդ տեղեկատվության արտահոսքը արել է հենց ԱԱԾ պետից։
Արթուր Վանեցյանի և «սորոսականների» վեճը կարևոր քննություն է մեր պետականության համար։ Բազմաթիվ գործիչներ պնդում են, որ ամերիկացի միլիարադատեր Ջորջ Սորոսի հիմնադրամը մեծ ազդեցություն ունի նոր իշխանությունների վրա։ Անցումային արդարադատության ներդրման մասին խոսակցությունների ակտիվացումից հետո հատկապես շատերը համոզված են, որ Սորոսի հիմնադրամը որոշիչ դերակատարում ունի։
ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանը և իր ղեկավարած կառույցները, իհարկե, շատ սխալներ ունեն, որոնք ակնառու են։ Բայց մի բան հստակ է՝ ԱԱԾ պետը չպետք է պաշտոնանկ արվի միայն այն բանի համար, որ նրա սխալները սկսել են դուր չգալ Սորոսի հիմնադրամի ներկայացուցիչներին։ Վարչապետ Փաշինյանը պետք է ցույց տա, որ երկրի ներսում որոշումներ չեն կայացվում դրսի հրահանգով, և «սորոսակններին» չպետք է թույլ տա հասնել ԱԱԾ պետի պաշտոնանկությանը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր