Դեկտեմբերի 13-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Ո՞ւմ ինֆորմատորն է եղել Հովիկ Աղազարյանը. Ալեքսանյանը բացահայտումներ արեց       Կենդանակերպի նշանների սեռական զուգընկերներն ըստ համաստեղության    

27 մայիս 2019 16:50

Եթե հասկանամ, որ ինձ չեն վստահում, չեմ աշխատի.Վերաքննիչ քրեական դատարանի նախագահ

Չեմ կարողանում հասկանալ, թե ինչու են գործի ելքի մասով որոշումը կապում ինձ հետ: Ես գործը քննող դատավորին ճանաչում եմ որպես դատավոր, մտերիմ հարաբերություններ չունեմ նրա հետ: Թե միջնորդավորված, թե ուղղակի, թե անուղղակի որևէ ձևով կապի մեջ չեմ եղել: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարանի նախագահ Վազգեն Ռշտունին՝ պատասխանելով հարցին, որ իր անունը կապում են Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի մասով դատարանի որոշման հետ:

Դատավորներն արտահերթ նիստ են հրավիրել:
Հարցին, թե ինչու են իր անունը կապում այդ գործի հետ, Ռշտունին կարծիք հայտնեց, որ միգուցե մարդիկ կան, ում ինքը խանգարում է: Նա անուններ չտվեց՝ նշելով, որ նախկին իշխանությունների հետ բոլոր դատավորներին կարող են կապել, ովքեր նշանակվել են նրանց օրոք. «Ինչ վերաբերում էնրան, որ ես շահագրգռվածություն ունեմ այդ գործով, մեր ուժային կառույցները կարող են իրենց լծակները կիրառել»:

Հարցին, թե ինքը հրաժարական տալու է արդյո՞ք վարչապետի կոչից հետո, Ռշտունին նշեց, որ իր ամբողջ գործուննեության ընթացքում փորձում է  լինել արդար, իսկ այդ մասով առաջին գնահատականը պետք է տա մամուլը, որը պետք է պայմանավորված լինի իրավաբանական համայնքի գնահատականով. «Եթե ես հասկանամ, որ իրավաբանական համանքը, գործին մասնակցող անձինք ինձ չեն վստահում, ինչից բխում է, որ շարքային մարդիկ էլ չեն վստահում, եթե կարծիքը բացասական լինի, չեմ աշխատի»:
Ռշտունին նշեց, որ իրեն չեն զանգահարել նախկինում, չեն զանգահարում նաև հիմա ու ինքը երբեք զանգով դատական ակտ չի կայացրել ու չի էլ կայացնելու:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր