Ապրիլի 3-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը          Ապրիլի 3-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       ԻՀՊԿ-ն հայտարարել է, որ hարվածել է ԱՄԷ-ում և Բահրեյնում գտնվող ամերիկյան ու իսրայելական ձեռնարկություններին    

28 մայիս 2019 11:48

Ամեն ինչ սպասելի է այսօրվա «ընդդիմադիրներից»,բայց որ նա կցուցաբերի իր իրավական մերկությունը, դա նորություն է

ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը ֆեյսբուքյան էջում գրել է.
«Ամեն ինչ սպասելի է այսօրվա «ընդդիմադիրներից», բայց այն, որ ԼՂ մարդու իրավունքների նախկին պաշտպանը կցուցաբերի իր բացահայտ իրավական մերկությունը, դա նորություն է նույնիսկ իմ՝ հանրապետական խունտայի օրոք գրեթե ամեն տեսակի մանիպուլյացիա տեսածիս համար։ 
Դատեք ինքներդ․ խոսելով Վենետիկի հանձնաժողովի նախագահի՝ վարչապետ Փաշինյանին ուղղված նամակի մասին, լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում նկատել էի, որ հանձնաժողովը օժանադակել է արդարադատության արմատական բարեփոխումներին և նույնիսկ վեթինգին ․․․նման դեպքերում։
Հիմա Ռուբեն Մելիքյանը ինձ մեղադրում է նրանում, որ, իբր վեթինգի մասին Ջիաննի Բուքիքիոն չի խոսել ու մեջ է բերում․․․ նամակի մեկ այլ հատված։ Կարելի է միայն պատկերացնել, թե նախկին ռեժիմի թալանչիական բարքերին ու անցուդարձին սովոր մարդու իրավունքների վայ պաշտպանը ինչպե՞ս է կատարել իր պարտականությունները Արցախում»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր