Բագրատաշենի անցակետից ետ են ուղարկել դեպի ՌԴ արտահանվող ելակը          Քաջ Նազարին թագավոր ընտրում է ժողովուրդը, ինքը չի դառնում թագավոր       Տեսանյութ. Եթե չես ուզում մի առավոտ արթնանաս ու տեսնես, որ Տիգրանաշենը դարձել է «Քյարքի», հունիսի 7-ին գնա ընտրության    

28 մայիս 2019 17:24

Ուզում են կալանք դնել Պորոշենկոյի՝ Ուկրաինայում եղած ունեցվածքի վրա

Ուկրաինացի իրավաբան Անդրեյ Պորտնովը մտադիր է հասնել այն բանին, որպեսզի կալանք դրվի Ուկրինայի նախկին նախագահ Պետրո Պորոշենկոյի՝ Ուկրաինայում եղած ունեցվածքի վրա։ Այս մասին հայտնում է «112 Украина»-ն։ Պորտնովը հայտարարել է, որ խնդրելու է Հետաքննությունների պետական բյուրոյին, որպեսզի միջնորդություն ներկայացնի դատարան՝ կալանք դնել այն ամենի վրա, ինչը որ «շարժվում է» Պորոշենկոյի հարկային հայտարարագրում, ներառյալ՝ բանկային հաշիվներ, բաժնետոմսեր, ակտիվներ, պետական փոխառության արժեթղթեր, օֆշորային ընկերություններ, որոնք նույնիսկ ձեւակերպված են այլոց անուններով։

Իրավաբանը նաեւ ասել է, որ մեղադրում է Պորոշենկոյին պետական դավաճանության եւ իշխանազավթման փորձի մեջ։ Նա հանցակազմ է տեսել նույնիսկ Կերչյան ռուս-ուկրաինական ծովային բախման միջադեպում, որը տեղի է ունեցել անցյալ տարի։ Ուկրաինացի իրավաբանը կարծում է, որ Պորոշենկոն թույլ է տվել, որպեսզի Ռուսաստանը կարողանա միջամտել ներուկրաինական կյանքին։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր