Մեր ժողովուրդը հզոր է իր հերոսական անցյալով և պիտի հեռացնի իր կյանքից ազգային շահերին հակառակ կործանարար դրսևորումները          Մեծ եղեռնը, հայրենազրկումը դատավճիռ չէ մեզ համար, որ պիտի կրենք որպես կորուսյալ հայրենիքի շարունակական փնտրտուք       Տարադրամի ինչ փոխարժեքներ են սահմանվել ապրիլի 24-ի համար    

29 մայիս 2019 11:50

ՌԴ-ում 3 հոգանոց ընտանիք է անհետացել.վարկած կա,որ հայրն է սպանել 40-ամյա կնոջն ու 15-ամյա դստերը

ՌԴ Օմսկի շրջանի Կալաչինսկ քաղաքում իրավապահ մարմինները փորձում են պարզել 3 հոգանոց ընտանիքի անհետացման հանգամանքները: Այդ մասին հայտնել են ՌԴ Քննչական կոմիտեի տարածաշրջանային վարչությունից:
Քննության տվյալներով՝ տեղի ունեցածի մասին ոստիկանություն է դիմել անհետացած անձանցից մեկի գործընկերը: Կինը գնացել է իր գործընկերուհու տուն եւ այնտեղ հայտնաբերել միայն քնած 4-ամյա փոքրիկին: Ընտանիքի մյուս անդամները հեռախոսազանգերին չեն պատասխանել: Ընդ որում, բնակարանի դուռը բաց է եղել:


Դեպքի վայր ժամանած քննիչները բնակարանում արյան հետքեր են հայտնաբերել: Հարուցվել է քրեական գործ ՌԴ ՔՕ 105-րդ հոդվածի 2-րդ մասով («Երկու եւ ավելի անձանց սպանություն»): Իրավապահներն առաջ են քաշել վարկածը, որ 50-ամյա տղամարդը սպանել է իր 40-ամյա կնոջը եւ 15-ամյա դստերը, ինչից հետո թաքցրել է նրանց մարմինները եւ անհետացել:    
Ներկայումս կատարվում են որոնողական աշխատանքներ՝ տուժածների եւ կասկածյալի գտնվելու վայրը հայտնաբերելու համար: Վերջինս, ենթադրաբար, տեղաշարժվում է Kia Shuma մակնիշի ավտոմեքենայով:
Ապրիլի 27-ին նման դեպք էր արձանագրվել Ուֆայի մոտակայքում: Ընտանիքի հայրը սպանել էր կնոջը եւ 3 երեխաներին, ապա ինքնասպան եղել, երբ նրա մոտ էին եկել ոստիկաններն ու քննիչները:  
Աղբյուր՝ lenta.ru

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր