Կոտայքի մարզում բшխվել են «Kia Optima»-ն և «Nissan Sentra»-ն, կան վիրшվորներ          Փաշինյանը ՀՀ քաղաքացուն «ստիպում է» հավատալ Իլհամ Ալիևի մերկ խոսքերին       Իրանը և նրա դաշնակիցները չեն հարվածել Թուրքիային և Օմանին, դրանք Իսրայելի սադրանքներ են    

29 մայիս 2019 16:44

Տեսանյութ. Վրացիները Դավիթ Գարեջին չեն զիջելու Ադրբեջանին.Լարված իրավիճակ` վրաց-ադրբեջանական սահմանին

Վրաց-ադրբեջանական սահմանի վիճելի տարածքում տեղակայված վանական համալիրի շուրջ աղմուկը շարունակվում է. հաղորդում է aliq.ge կայքը:
Այս անգամ Վրաստանի մի խումբ քաղաքացիներ՝ քաղաքացիական ակտիվիստներ, հոգևորականներ ու զինվորականներ, շղթա կազմեցին վանական համալիրի ողջ երկայնքով՝ ևս մեկ անգամ իրենց հաստատակամությունը հայտնելով, որ Դավիթ Գարեջին վրացական է:
Վրաստանում ադրբեջանցիների Ազգային խորհրդի ներկայացուցիչ Ալի Բաբաևը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ միշտ կարելի է փոխզիջման գնալ. «Ես կարծում եմ, որ հասարակության ներգրավումն անհրաժեշտ է, քանի որ շատ վատ միտումներ են նկատվում վրաց հասարակության շրջանում: Սոցիալական ցանցերում նրանք անբայրացակամ են տրամադրված ադրբեջանցիների հանդեպ, անգամ նրանց, ովքեր բնակվում են Վրաստանում: Մենք դրա հետ որևէ առնչություն չունենք, մենք հանդիսանում ենք Վրաստանի քաղաքացի, ապրում ենք այստեղ, և միշտ հպարտացել ենք Վրաստանի բայրացակամությամբ»,- հայտարարել է Բաբաևը:



Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր