Գեղարքունիքի մարզում հայրը կասկածվում է իր անչափահաս դստերը հաճախակի ծեծի ենթարկելու մեջ և փորձել է սեռական հարաբերություն ունենալ նրա հետ          Պարզվել է վանաձորցի 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը       Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով. եղանակն առաջիկա օրերին    

01 հուն 2019 17:50

Սիրուշոն եթե մենահամերգ ունենա, շատ հավանական է, որ այն կկազմակերպվի հենց Արցախում

Այս  մասին  «Արցախպրես»-ի  թղթակցի  հետ զրույցում  Ստեփանակերտի  մարզադաշտում   ասել է  ՀՀ վաստակավոր արտիստ Սիրուշոն  (Սիրանուշ Հարությունյան):
 
«Ուրախ եմ, որ  Արցախում այսպիսի   տոնական  տրամադրություն  է  իշխում:  Այս  միջոցառումը  խթան  կհանդիսանա, որ  տարբեր  երկրներից  մեծ  թվով   մարդիկ    այցելեն  Արցախ,    ճանաչեն  Արցախն  ու  արցախցիներին:  Ինձ  համար   շատ  կարևոր  է, որ  ConiFA-ի   առաջնության  հանդիսավոր  բացմանը  լինեմ  Արցախում: Արցախը   հայերի  ոգևորության   աղբյուրն է:    Լիարժեք  հանգիստ   ունենալու  համար  ավելի   լավ  վայր   չեմ  պատկերացնում, քան   Արցախն  է»,-մասնավորապես  ասել է  Սիրուշոն:
 
ConiFA-ի   առաջնության  հանդիսավոր  բացման   համերգին  Սիրուշոն   հանդես է  գալու մի  քանի  երգով:  Նա  կներկայացնի  նաև   մի  երգ, որը  երբեք   չի  երգել: Սիրուշոն   Արցախում   է   իր  ամուսնու   հետ:
Նա   նշել է նաև, որ  ինքը   հասցրել է լինել   Շուշիում՝  Ջդրդուզում  (Կատարոտ), Հունոտի  կիրճում, քայլել Ստեփանակերտի  փողոցներով ու հիացել: Երգչուհին  Արցախում  ունի   սիրած  վայրեր, ուր  ինքը  միշտ  այցելում  է:
 
Ըստ  Սիրուշոյի՝   եթե  ինքը   մենահամերգ  ունենա, շատ  հավանական է, որ  այն  կկազմակերպվի  հենց Արցախում:
 
Խոսելով  առաջիկա  ծրագրերի    մասին՝  երգչուհին  տեղեկացրել  է, որ   մոտ  մեկ   շաբաթից  ինքը պատրաստվում  է  հյուրախաղերով  հանդես  գալ Արաբական Միացյալ  Էմիրություններում, որից  հետ    շրջագայություններ  կունենա   տարբեր  երկրներում՝  Կանադայում, Լիբանանում  և  այլուր:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր