Ինչ փոխարժեքներ են սահմանվել ապրիլի 25-ին տարադրամի շուկայում          Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցածից հետո արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ»       Տեսանյութ. Կենտրոնում լարված իրավիճակ է․ Ոստիկաններն ուժի կիրառմամբ՝ բերման ենթարկեցին տասնյակ ցուցարարների    

03 հուն 2019 10:44

Սցենարի համաձայն` Հայաստանում տեղի է ունեցել երկրաշարժ,որի հետևանքով վթարվել են շենք- շինություններ, կամուրջներ...

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայությունը Գյումրիում անցկացրեց հրամանատարաշտաբային ուսումնավարժություն «Ուժեղ երկրաշարժի դեպքում բնակչության պաշտպանության և հետևանքների վերացման միջոցառումների կազմակերպում ու իրականացում» թեմայով: Վարժանքին մասնակցում էին ԱԻՆ ՓԾ, ՀՀ զինված ուժերի, Հայաստանում տեղակայված ՌԴ Սահմանապահ զորքերի, ՌԴ զինված ուժերի 102-րդ ռազմաբազայի ծառայողներ, միջազգային տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչներ, մարզպետարանի աշխատակազմի, մարզի ԱԻ հանձնաժողովի, մարզի տարհանման հանձնաժողովի, և այլ կազմակերպությունների աշխատակիցներ:
Ուսումնավարժության նպատակն էր ստուգել և կատարելագործել՝
*Մարզի ԱԻ հետևանքների վերացման հանձնաժողովի անդամների ունակությունները ուժեղ երկրաշարժի դեպքում բնակչության պաշտպանության միջոցառումների կազմակերպման և իրականացման վերաբերյալ որոշումների ընդունման ընթացքում,
*Փրկարարական և այլ վթարավերականգնողական ուժերի գործնական հմտությունները, ինչպես նաև՝ համագործակցությունն աղետի գոտում աշխատանքների կազմակերպման և իրականացման ընթացքում:
Սցենարի համաձայն Հայաստանում տեղի է ունեցել երկրաշարժ, որի հետևանքով, որպես երկրորդային խոցման օջախներ, վթարվել են շենք- շինություններ, կամուրջներ, ինչպես նաև քիմիական վտանգավոր օբյեկտներ:
Երկրաշարժի հետևանքով առաջացել են բազմաթիվ վտանգավոր երևույթներ՝ փլուզումներ, սողանքներ: Ավերվել և վնասվել են ճանապարհային շինություններն ու կառույցները, խցանվել են ավտոմայրուղիները:

Գառնիի երկրաշարժի հետևանքով առավել ծանր իրավիճակ է ստեղծվել Երևան քաղաքում, որտեղ կենտրոնացված է հանրապետության բնակչության զգալի մասը, ինչպես նաև հրդեհապայթյունավտանգ ու քիմիական վտանգավոր 26 օբյեկտներ:
Ուսումնավարժության առաջին փուլում իրականացվում է մասնակիցների ազդարարում, հավաք, հետախուզություն, իրավիճակի գնահատում, խնդրադրում, փրկարարական և վթարավերականգնողական աշխատանքների կազմակերպում, իսկ երկրորդ փուլում՝ բնակչության պաշտպանության կազմակերպում:
Վարժանքի տեսական մասն անցկացվեց Գյումրիի քաղաքապետարանի նիստերի դահլիճում, որտեղ խաղարկվեց ԱԻ հանրապետական հանձնաժողովի նիստի գումարումը և անցկացումը, իսկ գործնական մասը` ԱԻՆ ՓԾ Շիրակի ՄՓՎ-ի Ախուրյանի հրշեջ-փրկարարական ջոկատում: Վարժանքին մասնակցող հյուրերին ներկայացվեցին նաև մարզային փրկարարական վարչության գույքային և տեխնիկական ընթացիկ տարվա վերազինումները:
Միջոցառման ավարտին ԱԻՆ ՓԾ տնօրեն, փ/ծ գնդապետ Արտակ Նահապետյանը, ամփոփելով արդյունքները, շնորհակալություն հայտնեց ներկաներին ակտիվ մասնակցության համար, դրական գնահատեց վարժանքի աշխատանքները և հույս հայտնեց, որ նման հանդիպումները կլինեն միմիայն վարժանքների տեսքով:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր