«Պատիվ ունեմ» խմբակցությունը վարչապետի թեկնածու է առաջադրում Դավիթ Համբարձումյանին          Փրկարարները ջրանցքից դուրս են բերել մոտ 75 տարեկան կնոջ մшրմին       Արհեստածին Ադրբեջանը ոչ միայն պատմականորեն չի կոչվել Ադրբեջան, այլ ազգի նախնիներն իրենց ինքնանվանման մի քանի ձև ունեին    

04 դեկ 2018 12:46

Կորել է կապը ՀՀ զինված ուժերի ՍՈՒ-25 մարտական ինքնաթիռի հետ.Ընթանում են որոնողա-փրկարարական աշխատանքներ

Կորել է կապը ՀՀ զինված ուժերի ՍՈՒ-25 մարտական ինքնաթիռի հետ.Ընթանում են որոնողա-փրկարարական աշխատանքներԴեկտեմբերի 4-ին՝ ժամը 10.20-ի սահմաններում, կորել է կապը ամենօրյա մարտական պատրաստության պլանով ուսումնամարզական թռիչք իրականացնող ՀՀ զինված ուժերի ՍՈՒ-25 մարտական ինքնաթիռի հետ, տեղեկացնում են Պաշտպանության նախարարության լրատվական ծառայությունից։

Ինքնաթիռը թռիչքային երթուղի էր դուրս եկել ժամը 10.06-ին` Գյումրիի օդանավակայանից:

Ընթանում են որոնողա-փրկարարական աշխատանքներ։
***
ՀՀ զինված ուժերի ՍՈՒ-25 մարտական ինքնաթիռի որոնողափրկարարական աշխատանքներն իրականացվում են Մարալիկի և Արթիկի հատվածներում, ինչպես նաև շրջակա գյուղերում: Այs մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնեցին Շիրակի մարզի փրկարարական վարչությունից:
«Որոնողական աշխատանքներ են իրականցվում Մարալիկում, Արթիկում և շրջակա գյուղերում»,-նշեցին վարչությունից:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր