Ապրիլի 6-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          ԱՄՆ-ն Իրանին առաջարկել է 48-ժամյա հրադադար հաստատել, Իրանը մերժել է       Նիկոլ Փաշինյանը հրապարակել է ՔՊ–ի նախընտրական ցուցակը    

15 հուն 2023 11:25

Երկրաշարժ Թուրքիայում 4,9 մագնիտուդ ուժգնությամբ

Թուրքիայի Էլազիգ նահանգում 4,9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է Anadolu- լրատվական գործակալությունը։

Թուրքիայի կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների կանխարգելման եւ հետեւանքների վերացման գրասենյակի (AFAD) տվյալներով՝ ստորգետնյա ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով ժամը 06:36-ին։

Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Սիվրիջե շրջանում՝ 17,9 կմ խորության աղբյուրով։
Զոհերի եւ ավերածությունների մասին տեղեկություններ չկան։

Էլազիգը քաղաք եւ շրջան է Արեւելյան Թուրքիայում՝ Արեւելյան Անատոլիայում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր