«Զակազը տվել է Արայիկ Հարությունյանը»․ Սամվել Բաբայանի աջակիցներ

Այսօր Բաբայանի աջակիցներ Արմեն Մեժլումյանը և Արամ Հովակիմյանը մամուլի ասուլիսի ժամանակ նշել են, որ տեղի ունեցածը որևէ անձնական, կենցաղային կամ ֆինանսական խնդիրներ չի պարունակել, ինչպես մեկնաբանել էր Հարությունյանը։
«Սա քաղաքական բնույթ է կրում: Արայիկ Հարությունյանը ստախոս է, ստում է․․․ Եթե Արայիկ Հարությունյանն իր խոսքի տերն է, թող գա, դեմ առ դեմ հանդիպենք, որ մարդիկ իմանան՝ ինչ է կատարվում Արցախում: Ես ասում եմ, որ զակազը տվել է Արայիկ Հարությունյանը»,- ասել են Բաբայանի կողմնակիցները:
Նրանք ընդգծել են, որ եթե իրավապահ մարմինները հարցին լուծում չտան, ապա իրենք կտան։