Խոշոր վթար, բախվել են «Nissan» ու «ՎԱԶ 2106», հիվանդանոց է տեղափոխվել 6 հոգի՝ 4-ն անչափահաս          Բադրա Գյունբան Վարազդատ Մինոսյանին Աբխազիայի փոխվարչապետ է նշանակել       Մեր վրայից հոգսը ընկավ, հոգսը բարձեցինք իր ուսերին ու կարող ենք հեշտ ու հանգիստ գնալ ու շարունակել մեր կյանքը    

04 հուն 2019 12:48

Դատն՝ առանց Մանվել Գրիգորյանի՝ՔԿՀ-ի անօրինական քայլերի պատճառով. հրաժարվել է բուժում ստանալուց

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի կենտրոնի նստավայրում` դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, քիչ առաջ մեկնարկեց ԱԺ նախկին պատգամավոր, ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի գործով դատական նիստը։
Նշենք, որ Մանվել Գրիգորյանը նիստին ներկա չէ։
Դատավոր Մնացական Մարտիրոսյանը հայտնեց, որ իրեն բանավոր կարգով տեղեկացրել են, որ Մանվել Գրիգորյանը չի ներկայացել իր վատառողջ լինելու պատճառով, սակայն դա հավաստող որևէ փաստաթուղթ դատարան չի ներկայացվել։ Ուստի նա առաջարկեց մեկ ժամով ընդմիջել նիստը, մինչ այդ փաստաթուղթը իրեն կներկայացնեն։
Գրիգորյանի պաշտպան Լևոն Բաղդասարյանն էլ հայտարարեց, որ նա չի ներկայացրել ՔԿՀ-ի անօրինական քայլերի պատճառով. "Մանվել Գրիգորյանին տեղափոխել են Նաիրի բկ-ից` նշելով, որ ունեն բավարար միջոցներ նրա բուժումն ապահովելու, թեև Գրիգորյանը բազմիցս հրաժարվել է տեղափոխվել Դատապարտյալների հիվանդանոց"։
Բաղդասարյանի խոսքով` մինչ առավոտյան ժամը 4-5 իրենց արգելել են տեսակցել նրան. "Միայն ժամը 6-ին տեսակցեցինք, և նա դարձյալ հայտարարեց, որ չի ցանկանում բուժում ստանալ դատապարտյալների հիվանդանոցում"։
Հայտարարությամբ հանդես եկավ նաև Դատախազը` ասելով, որ համապատասխան մարմին կա, ով էլ որոշում է, թե որտեղ անձը պետք է բուժումը ստանա, և եթե պաշտպանական կողմը Գրիգորյանի տեղափոխման առիթով հաղորդում է ներկայացրել, ապա դա քննության առարկա կդառնա։
Այսպիսով, նիստը ընդմիջվեց մինչ 13:00: Դատավորը հայտնեց, որ եթե այդ փաստաթուղթը չներկայացվի, ապա նիստը կհետաձգվի։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր