Տեսանյութ.Ադրբեջանցիներն Արցախի կառավարության շենքի վրայից հեռացնում են հայկական զինանշանն ու գրվածքները          Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով». «Փաստ»       Գերիների հարցով կակտիվանան․Հասկացել են, որ ոչինչ չանելը միայն վնասում է գործին, իսկ Վարդանյանի՝ հացադուլ սկսելուց հետո ժամերը հաշվված են.«Հրապարակ»    

05 հուն 2019 10:26

Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունից խոսելով՝ Փաշինյանը նախ պետք է Դուշանբեից հրաժարվեր. «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է. «Կարծես թե սկսում է հաստատվել ավելի վաղ արված մեր այն ենթադրությունը, որ հայկական պաշտոնական դիվանագիտությունը փորձում է վերադառնալ Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի հայտնի պայմանավորվածություններով սահմանված՝ շփման գծում հրադադարի խախտումների մեխանիզմների ներդրման գաղափարին, որը փաստացի թաղվել էր Դուշանբեի՝ Ալիեւ-Փաշինյան «վերելակային» պայմանավորվածությունների արդյունքում:
Հիշեցնենք՝ նման ազդակ էր օրերս ԱԳՆ-ի հնչեցրած հայտարարությունը, որտեղ այս միտքն էր ընդգծված. «Վերջին միջադեպն ընդգծում է հնարավորինս սեղմ ժամկետներում հրադադարի խախտումների ԵԱՀԿ հետաքննող մեխանիզմի ներդրման վերջնականացման եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի ընդլայնման հրատապությունը՝ համաձայն Ադրբեջանի՝ 2016թ. Վիեննայում եւ Սանկտ Պետերբուրգում ստանձնած պարտավորությունների»:
ԱԳՆ-ի հիշատակած հայտարարությունից հետո, իշխանական (եւ ոչ միայն) քաղաքական մեկնաբաններն ու վերլուծաբանները սկսեցին ակտիվորեն միանալ այդ գաղափարին, թե պետք է օր առաջ կյանքի կոչել Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները: Ու դրան զուգահեռ էլ, զգացվում է, որ հատկապես արեւմտյան ուղղվածություն ունեցող մեր տեղական քարոզչամեքենան եւս փորձում է ակտիվորեն առաջ տանել այդ նույն մոտեցումը: Բնականաբար, նույն տեսլականին արագորեն միացավ նաեւ Ստեփանակերտը. Արցախի ԱԳ նախարարության հայտարարության համաձայն. «Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության գոտում կրակի դադարեցման ռեժիմը վերահսկող միջազգային մեխանիզմների ներդրումն անհետաձգելի է»:
Իհարկե, կարելի է հասկանալ Արցախի այդ պաշտոնական մոտեցումը. Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների իրականացման պահանջներից Ստեփանակերտը երբեւէ հետ չէր էլ կանգնել, հիմա խոսում են նույն բանից, ինչը պնդել են մշտապես»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր