Մենք շուտով կիմանանք, թե ովքեր են եղել Crocus City Hall-ի ահաբեկչության պատվիրատուները. փորձագետ          Տեսանյութ.Արա, դուք վախեցած եք,Ճիշտ եք անում, որ վախենում եք.պահը մոտենում է.ինչ պլանավորել ենք, անելու ենք       Պուտինը հաջորդ հանդիպման ժամանակ Փաշինյանին ասել է. «Մենք զարմացած էինք, որ դուք այդպես որոշեցիք՝ ԼՂ-ն ճանաչել է Ադրբեջանի մաս    

05 հուն 2019 17:13

Ալիևի ռեժիմն անցել է կոնկրետ գործողությունների,իսկ մենք նստած ենք հերքումների և արդարացումների վրա

Ռազմական վերլուծաբան Աշոտ Ասատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. ««Կարող է այնպիսի պահ ստեղծվել, երբ Ադրբեջանը կկրկնի ապրիլյան մարտերը». ադրբեջանցի պատգամավոր: Սա է ձեր նշած կիրթ մարդու ղեկավարած երկրի պատգամավորների խաղաղության բանաձևը: Ադրբեջանցի պատգամավորներն առիթը բաց չեն թողնում պատերազմական կոչերով հանդես գալու, իսկ ժողովրդին էլ տրամադրում են, որ հենց Ալիևն է այն եզակին, ով կարող է իրենց համար գրավել Արցախը: Մասնավորապես, Ժողովրդավարական լուսավորության կուսակցության փոխնախագահ Էլշան Մուսաևը հայտարարել է, որ Իլհամ Ալիևի բոլոր հետևորդները համոզված են, որ նա Ադրբեջանի պատմության մեջ կմտնի, որպես Ղարաբաղը վերադարձնող առաջնորդ: Օրեր առաջ էլ մեկ այլ պատգամավոր կոչ էր արել ադրբեջանցի դիպուկահարներին առաջնագծում ոչնչացնել Փաշինյանին ու Տոնոյանին, ճիշտ ա ժամեր անց հերքեց այդ հայտարարությունը շատ վատ արդարացումով, բայց միևնույնն է Ալիևի ռեժիմն անցել է կոնկրետ գործողությունների մասին քարոզչություն իրականացնելու գործին: Սրանց նման մարդասպան ահաբեկիչների հետ նորմալ բանակցությունն ընդունվում է որպես թուլություն: Դա է հիմնական պառճառը, որ Հայաստանին մեղադրում են Ադրբեջանի վրա ճնշումներ իրականացնելու մեջ, որի հիման վրա սկսում են իրենց միջազգային քարոզչությունը: Իսկ տեղեկատվական հարթակում մենք նստած ենք հերքումների և արդարացումների վրա՝ հակահարված տալու փոխարեն»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր