Տեսանյութ․Նշվեց Հայ առաքելական Սուրբ եկեղեցու 5 տաղավար տոներից Աստվածածնի Վերափոխման տոնը՝ Խաղողօրհնեքը          Օդի ջերմաստիճանը կբարձրանա 7-10 աստիճանով. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին       Բուսաբանական այգու մոտ «Nissan Versa»-ն բախվել է կամրջի պատնեշներին և գլխիվայր շրջվել, կա տուժած    

08 հուն 2019 11:02

Պատմության մեջ առաջին անգամ Երևանից Վան չվերթ է կատարվել.«Հրապարակ»

«Հայաստանից առաջին անգամ պատմության մեջ Երևան-Վան չվերթ է կայացել։ Թռիչքը տևել է 35 րոպե, վրացական ինքնաթիռով։ Մայիսի 30-ին Համահայկական խաղերի պատվիրակությունն այս չվերթով մեկնել է Արևմտյան Հայաստան՝ օգոստոսի 6-ին բացվելիք խաղերի ջահը Մուսա լեռան գագաթին վառելու։ Պատվիրակության ղեկավար, Համահայկական խաղերի կազմկոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանի ղեկավարած պատվիրակությանն ընդունել են Վանի քաղաքապետերը (վերջին ընտրություններում այս քաղաքներում զույգ քաղաքապետեր են ընտրվել՝ կին և տղամարդ, հիմնականում քրդական կուսակցության ներկայացուցիչներ)։ Հանդիպման ժամանակ քաղաքապետերին Զաքարյանը հրավիրել է ներկա գտնվել խաղերի բացմանը Երևանում, ինչպես նաև քննարկել են Երևան-Վան կանոնավոր չվերթ կազմակերպելու հարցը»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր