«Hyundai Elysion»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել դաշտում, կա տուժած          Արցախ վերադառնալու մեր իրավունքը չի կարող պայմանավորված լինել մեր քաղաքացիությամբ       Որևէ մեկը չի ասել, որ Ղարաբաղը թոկ էր, ասվել է՝ Ղարաբաղի հարցն էր թոկ Հայաստանի վզին, դրանք շատ տարբեր բաներ են    

08 հուն 2019 12:48

Տեսանյութ. Քաղաքում ծփում են ոստիկանները, ու անհասկանալի տրամադրություն է

Երեկ գիշեր ոստիկանների և «Էպիկուր» սրճարանի աշխատակիցների ու հաճախորդների միջև քաշքշոց է սկսել: Սրճարանի 2 աշխատակցի ոստիկանները բերման են ենթարկել:


Միջադեպի մասնակից Դավիթ Սուքիասյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ Epicure-ում ոստիկանությունը երկու անգամ միջամտել է աշխատանքային պրոցեսին։ «Սկզբում պարտադրել են ձայնը ցածրացնել, հնարավորինս նվազագույնի հասցնել: Հետո նորից են եկել քաղաքացիական մեքենայով, շատ կոպիտ տոնով խոսել, որից հետո սկսվել է վիճաբանություն»,-գրել է նա և նշեց, որ քաղաքացիական մեքենայով երկու հոգու տարել են բաժին:
Դավիթ Սուքիասյանը վերջում գրել է, որ «քաղաքում ծփում են ոստիկանները, ու անհասկանալի տրամադրություն է»:

Նա միջադեպի մասին նաև տեսանյութ է հրապարակվել: 
ՀՀ ոստիկանությունից էլ հայտնեցին, որ առաջիկայում ոստիկանության ծառայության վերաբերյալ պաշտոնական տեղեկություն կտրամադրվի:  
Ինչ վերաբերում է ընդհանուր առմամբ քաղաքում ոստիկանների ակտիվությանն ու որոշ գործողություններին՝ նշեցին. «Երեկ մենք մեր ուժեղացված ծառայության վերաբերյալ տեղեկատվություն ենք  տարածել, այսօր ևս կունենանք նմանատիպ տեղեկատվություն՝ իրականցվող ծառայության մասին»:



Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր